Գյումրիում 7 մարդու մահվան հանգեցրած վթարի գործով ամբաստանյալը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
SOCIETYԳյումրիում յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդ Մանվել Վարդանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Որոշումը հրապարակվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրում: Վճիռը չի բավարարում ամբաստանյալի դատապաշտպան Լիանա Բալյանին, ով մտադիր է իր պաշտպանյալի համաձայնությունն ունենալուց հետո Վերաքննիչում բողոքարկել դատարանի վճիռը: «Եթե ինձ մնար, ես հենց այսօր կբողոքարկեի այս դատավճիռը, սակայն նախ պետք է ստանամ Մանվել Վարդանյանի համաձայնությունը»,- ասաց Բալյանը` ընդգծելով, որ առաջիկա օրերին ակնկալում է հանդիպում իր պաշտպանյալի հետ:
Դատախազը Վարդանյանի համար դատարանից 9 տարի էր պահանջել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



