«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մահացել է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը, որը մի շարք քրեական գործերով կարեւոր վկա էր։

Մասնավորապես, պատգամավորի մասնակցությամբ 2009-ին կատարված հայտնի դեպքով, որը, սակայն, նախաքննական մարմինը շուռ տվեց պատգամավորի կրակոցներից տուժած Արթուր Զադոյանի դեմ: Կարապետյանի մեքենայի մեջ, նրա եւ Զադոյանի միջեւ սկսված վիճաբանության պահին միայն Օնիկն էր ներկա եղել:

Ըստ լավատեղյակների, Օնիկ Հովհաննիսյանը «գերի» էր մնացել շեֆի ձեռքում։ Երեկ Կարապետյանը մեր լրագրողին ասել է, որ վարորդը մահացել է լյարդի հիվանդությունից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում