Ապօրինի որս և անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածներով հարուցվել է քրեական գործ Նորաշենի բնակչի նկատմամբ
SOCIETYՏավուշի մարզի Նորաշեն գյուղում որսի ժամանակ համագյուղացիներից մեկն անզգուշությամբ սպանել է մյուսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը: Նախնական քննությամբ հարուցվել է քրեական գործ` ապօրինի որս և անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածներով: Այս պահին կատարվում է քննություն: Մանրամասները կհաղորդվեն շուտով»,-ասաց նա: Պաշտպանելով անմեղության կանխավարկածը` Սոնա Տռուզյանը զերծ մնաց մեղադրյալի անունը հայտնելուց:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



