Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մանրածախին հորդորում է ունենալ ոչ պարենային ապրանքների որակի հավաստագիր

ECONOMICS

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո աշխատող Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրազեկման ոլորտային հանդիպումների շարք է սկսել ոչ պարենային ապրանքներ արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ:Հունիսի 7-ին կայացավ հանդիպում խաղալիքների, ԱԳԼՃԿ, ավոտամոբիլային բենզինի և յուղերի բնագավառուÕ ´ գործունեություն ծավալողների հետ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը տնտեսվարողներին ներկայացրեց իրենց ինստիտուտի նպատակներն ու խնդիրները, վերահսկողության ոլորտները, ինչպես նաև նշյալ ոլորտներին ներկայացվող պահանջների փոփոխությունները: Հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք հետագա քննարկումների և վերանայումների առիթ կարող են հանդիսանալ:

Լևոն Խալիկյանը թե լրագրողների հետ զրույցում, թե տնտեսվարողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրենք խնդիր չունեն ստուգումներ իրականացնել ու դրա արդյունքում տուգանել վաճառք իրականացնող սուբյեկտներին, այլ ցանկանում են իրազեկման միջոցով շտկել թերությունները, որոնք կարող են առկա լինել տնտեսվարողների մոտ: «2015-ին, երբ տեսչությունը լուծարվեց, ստեղծվեց տեսչական մարմինը, որոշում կայացվեց, որ միանգամից չսկսվեն ստուգումները, որ տնտեսվարողները չասեն մենք տեղյալ չենք այս կամ այն ընթացակարգերից: Որոշեց նախաձեռնել նման հանդիպումներ, որոնց հրավիրենք 3-4 ոլորտի ներկայացուցիչների ու տեղեկացնենք, թե ինչ նոր պահանջներ է առաջադրվել նրանց, որպեսզի ստուգման ժամանակ չտուգանենք, չկասեցնենք, մտածում ենք նաև տնտեսվաորղների մասին»,-ասաց Լևոն Խալիկյանը` հավելելով, որ այս ամենի արդյունքում իրենք պարզապես ցանկանում են ապահովել սպառողների համար անվտանգ ապրանքների վաճառքը:

Տնտեսվարողներին ներկայացված պահանջներից մեկն այն է, որ նրանք ոչ պարենային ապրանք վաճառելիս պետք է ունենան հավաստագիր, որ տվյալ ապրանքը անվտանգ է ու համապատասխանում է Հայաստանի ու ԵԱՏՄ չափանիշներին: Այս դրույթը հատկապես առաջացրեց ներմուծողների մտահոգությունը, ովքեր նշում էին, որ յուրաքանչյուր ապրանքի համար հավաստագիր ունենալը նոր գումարային ռեսուրսներ է պահանջում, ինչի արդյունքում ապրանքի գինը բարձրանում է ու դառնում ոչ մրցունակ: Իսկ վերավաճառող կազմակերպությունների համար խնդրահարույց է յուրաքանչյուր ապրանքի համար հավաստագիր պ ահանջելը, այն հավաքագրելն ու արխիվացնելը:

Այս ամենի պատասխանը տեսչական մարմնի կողմից այն է, որ սպառողը պետք է վստահ լինի, որ անվտանգ ապրանք է գնում: «Սա նոր պահանջ չէ, ցանկացած ապրանք վաճառքի փուլում պետք է ունենա սերտիֆիկատ, դա թուղթ է այն մասին, որ ապրանքը համապատասխանում է ազգային ու ԵԱՏՄ բոլոր չափանիշներին, այսինքն` անվտանգ է»,-նշեց Խալիկյանը: Նա հավելեց, որ ներմուծողներից պահանջվում է ունենալ լաբորատոր փորձաքննության հիման վրա կազմված հավաստագիր, որ ապրանքն անվտանգ է, իսկ վերավաճառողներն էլ պետք է դիտիբյուտորներից պահանջեն այդ հավաստագիրը, որպեսզի ստուգումների ժամանակ ներկայացնեն այն տեսչական մարմնին: «Սեպտեմբերից սկսվող ստուգումների ժամանակ շեշտը դրվելու է ներմուծող կազմակերպությունների վրա, որ այն սերտիֆիկացնեն, որ մանրածախն էլ իրենցից գնելիս, ունենա այդ հավաստագիրը: Մանրածախն իր հերթին պետք է իրազեկ լինի, որ պահանջի սերտիֆիկատը, իսկ եթե չունենա սերտիֆիկատ, տուգանվելու է»,-հայտնեց Լևոն Խալիկյանը: 

Նա շեշտեց հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված ոչ պարենային ապրանքների դեպքում, եթե կա հավաստագիր, որը գրանցված է պետռեգիստրում, ապա այն հիմք կարող է հանդիսանալ տեսչական ստուգումների ժամանակ և այլ համաստագրի կարիք չի առաջանա: Երրորդ երկրից, այդ թվում` Թուրքիայից ներկրվող ոչ պարենային ապրանքների համար, երբ տնտեսվարողն անմիջապես գնում ու ներկրում է այդ ապրանքը, ևս պետք առկա լինի սերտիֆիկատ: 

Խալիկյանն առաջարկեց սպառողների տեսանկյունից նայել հարցին ու պարզ կդառնա, որ հավաստագրի առկայությունը պարտադիր է, որպեսզի գնորդը վստահ լինի իր կողմից գնվող ապրանքի որակի մեջ: Նա նաև կոչ արեց մանրածախին հրաժարվել այնպիսի դիստիբյուտորներից առևտուր անել, որոնք չեն ունենա հավաստագիր` համոզված լինելով, որ այդ դեպքում անբարեխիղճ խաղացողները կմաղվեն շուկայից: 

Նախատեսվում է նմանատիպ ձևաչափով իրազեկման հանդիպումներ անցկացնել ոչ պարենային ապրանքների ոլորտի այլ տնտեսվարողների հետ ևս: 

Անի Նազարյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference