Պարենային ապրանքների գնանկումը կազմել է 4,5 տոկոս
BLOGԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2016-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում գրանցվել է 2,1 տոկոս գնանկում: Այս տարվա մայիսին ապրիլի գնանկումը կազմել է 0,7 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Պարենային ապրանքների գները 2016-ի մայիսին 2015-ի մայիսի համեմատ իջել են 4,5 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ`1 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մայիսին ապրիլի համեմատ 1 տոկոս գնանակումը պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի՝ 11,4-7,1 տոկոս գնանկմամբ: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 11,4-0,2 տոկոս գնանկում, 4-ում` 0,2-3,4 տոկոս գնաճ, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



