Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Վրաստանը դառնում է Թուքիայի պատանդը

BLOG

Բագրատ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով: Թբիլիսիի մասնակցությամբ Այսրկովկասում ձևավորում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտված է ոչ միայն հակադրվեք Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին, այլ նաև՝ լրջապես վերափոխել ուժերի միջև հավասարակշռությունը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարվել է մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ՝ 2017 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համատեղ հայտարարությունով :
2008 թվականի օգստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս է եկել հետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական համակարգերից՝ ընտրելով եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման ուղին: Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետ Մոսկվան կորցրել է Թբիլիսիի վրա ներազդելու բոլոր հնարավորությւոնները, և վրացական իշխանություններին այլևս ոչինչ չի խոչընդոտում յուրովի կառուցել իր զարգացման տեսլականը, միաժամանակ՝ ներքաշվելով հակառուսական ցանկացած ձևաչափերի մեջ: Եվ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը, ներքաշելով Վրաստանը ոչ միայն հակառուսական, այլ նաև՝ հակահայկական իրենց արկածախնդրությունների մեջ: Ավելին, որպեսզի թուլացնեն Թբիլիսիի դիմադրողականությունը, Անկարան և Բաքուն լայնորեն գործադրում են տնտեսական և ռազմաքաղաքական ներազդման իրենց բոլոր հնարքները:
Ռազմաքաղաքական գործոն
Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման և նույնիսկ՝ անդամակցության բանալին գտնվում է միայն իր ձեռքում, և Թբիլիսին պարտավոր է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը: Ցավալի է, բայց նման մոտեցումը կիսում են նույնիսկ վրացական վերնախավում: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խուդաշելին օրեր առաջ հայտարարել է, թե «Թուրքիան ՆԱՏՕ անդամ-երկրներից միակն է, որն անվերապահորեն կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»: Թբիլիսիում փորձում են անտեսել, որ Անկարայի նման մոտեցումը նախևառաջ ուղղված է Մոսկվայի դեմ: Ի տարբերություն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները զգուշավոր են արտահայտվում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսլականի մասին, չցանկանալով բորբոքել Ռուսաստանի ինքնասիրությունը, ուստի վրացական վերնախավի համար թուրքական հայտարարությունները հոգեբանական այլ նշանակություն ունեն: Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը սկսել է զարգանալ 2007 թվականից, որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մի մաս: Սակայն վերջին տարիների ընթացքում Անկարան անթաքույց փորձում է իր ծրագրերում ցանկացած ձևով ներքաշել նաև Թբիլիսին:
Մայիսի 15-ին Գաբալայում երեք նախարարների հանդիպումն ու համատեղ հայտարարությունը բացահայտում են, որ Թուրքիային մասնակի հաջողվել է հասնել իր նպատակին և առանց Հյուսիսատլանտյան դաշինքի գործոնի օգտագործման, քանի որ ձևավորվող այդ դաշինքի մեջ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում: Վրաստանի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ամբողջացնել Հայաստանի շրջափակումը, հրահրել իրավիճակի վատթարացում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանին, և օգտվելով Ռուսաստանի միջամտությունից և զբաղվածությունից՝ նոր արկածախնդրության դիմել Արցախում: Վրաց-օսական կամ վրաց-աբխազական հնարավոր նոր կոնֆլիկտի դեպքում ռուսական 102-րդ բազան ստիպված կլինի կենտրոնանալ հայ-վրացական սահմանին և չի կարողանա որևէ լուրջ աջակցություն ցուցաբերել հայկական զինված ուժերին, իսկ դա հնարավորություն կտա ավելի մեծ ուժեր կենտևրոնացնել ոչ միայն Ղարաբաղյան ռամաճակատում, այլ փորձարկել նաև Նախիջևանից վտանգ ստեղծելու հեռանկարը, որպեսզի հայկական զինված ուժերը երկու թևով պաշտպանվեն:
Տարածքային ամբողջականության գործոն
Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների նոր որակը երկիմաստ է դարձնում Երևանի հետ Թբիիլիսիի հարաբերությունները: Վրացական վերնածավը բազմիցս է շեշտել Հայաստանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին, սակայն երկու հակահայկական տրամադրվածությամբ երկրների հետ նույն դաշինքի մեջ գտվելը ստվերում է այդ հայտարարությունների անկեղծությունը: Անկարան և Բաքուն Թբիլիսիին փորձում են համոզել, թե Երևանը, գտնվելով Մոսկվայի ռազմաքաղաքական ուղեծրում, ցանկացած ժամանակ կարող է սպառնալիք դառնալ Ջավախքում վրացական իշխանության համար, և նման «վտանգը» կարող է կանխել միայն իրենց հետ սերտ ռազմական համագործակցությունը: Իրականում սակայն, Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնում է հենց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Աջարիան գտնվում է Վրաստանի պետականության կազմում, այլ՝ հենց Աջարիայի հետագա պատկանելության հարցով պարտադրել Թբիլիսիին շարժվել իր համար ցանկալի ճանապարհով:
Եթե Վրաստանը հրաժարվի մասնակցություն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառվում, որ Թուրքիան կարող է Ջավախքում հրահրել վրաց-հայկական ընդհառումներ կամ խռովություն կազմակերպելով Աջարիայում՝ պահանջել այդ երկրամասին ավելի լայն ինքնավարության տրամադրում, նույնիսկ՝ անկախացում: Վրաստանի Քվեմո-Քարթլիի որոշ շրջանների նկատմամբ իր հավակնությունները չի թաքցնում նաև Ադրբեջանը, որը վերջին տարիներին բազմիզս է բարձրացրել վրաց-ադրբեջանական պետական սահմանի վերանայման հարցը: Բաքուն կարող է ակտիվացնել նաև Մառնեուլիի շրջանում բնակվող մահմեդականների կենտրոնախույս մղումները:
Փաստացի, թե Թուրքիան և թե Ադրբեջանը բացահայտ սպառնում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը այն դեպքում, որ Հայաստանի պետական վերնաավը բազմիցս հայտարարել է, որ հայ-վրացական որևէ տարածքային հարց գոյություն չունի:
 
Տնտեսական գործոն
Վերջին տաս տարիների ընթացքում Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանի նաև տնտեսական բազմաբնույթ դաշինքների մեջ: Ավարտին է հացվում Բաքու- Թբիլիսի - Ջեյհան ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը կկապնվեմ երկաթգծով: Վրաստանի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները, թերևս նվազեցվում են հենց թուրքական ազդեցությամբ, քանի որ դառնում են այլընտրանք Ռուսաստան-Հայաստան- Իրան տարանցիկ ծրագրերի: Օգտագործելով ռազմաքաղաքական գործոնը՝ Անկարան համոզում է Թբիլիսին սառնասրտորեն մոտենալ Մոսկվայից առաջարկվող բոլոր նախաձեռնություններին, իսկ Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկման դեպքում՝ նույնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ: Թբիլիսիում որոշ շրջանակներ գտնում են, որ Հայաստանի տնտեսական շրջափակումը կբերի երկրում իրավիճակի սրացում, նույնիսկ՝ ներքաղաքական ժգնաժամ, հասարակության ավելի լայն շերտեր կպահանջեն նաև ռուսական բազայի հեռացումը, ինչը կվերացնի լուրջ վտանգը հարավից: Սակայն թուրք-ադրբեջանական տնտեսական ծավալապաշտությունը մտված չէ զուտ Վրաստանը տնտեսական դաշինքների մեջ պահելու ուղղությամբ:
Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղությունը: 2000 թվականից թուրքական ներդրումները կազմել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար, որը կազմում է բոլոր ներդրումների գրեթե 20 տոկոսը: Սակայն թե թուրք, և թե ադրբեջանցի գործարարներն վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրում են իրականացնում հիմնականում Աջարիայում, իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ երկրամասի արդունաբերական և տուրիստական կարևոր ոլորտները: Թուրքական գործարարները գնել են նաև լավագույն լողափների զգալի մասը: Միայն թուրքական ներդրումները կազմում են ընդհանուր թվի 75 տոկոսը: Մեծացել է նաև Բաթումի նավահանգստում թուրքական տնտեսական մասնաբաժինը: Ընդ որում՝ թուրք աշխատողները ստանում են այստեղ եռակի անգամ ավել վարձատվություն քան տեղացիները:
Կրոնա-մշակութային գործոն
Վրաստանի քաղաքացիություն՝ երկքաղաքացիության սկբունքով 2011թվականից ստացել է ավելի քան 30 հազար թուրք: Մեծացել է նաև մահմեդական բնակչության թիվը ոչ միայն Աջարիայում, այլ՝ Վրաստանի մյուս շրջաններում, ընդ որում՝ սունի մահմեդականների Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում, է նաև շիա ադրբեջանցիների սունիացում՝ ոչ առանց Թուրքիայի մասնակցության: Աջարիայում այսօր խոսվում է միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն դոլարի ներդրում, միայն մահմեդականներով բնակեցվող մի քաղաք հիմնելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջաններում բացվում են թուրքերենի անվճար ուսուցմամբ կենտրոններ: Աջարիայում ներկայումս բնակվում է 150 հազար վրացի մահմեդական; Նրանց մեջ նկատելի են դառնում կրոնական ծայրահեղացման միտումները, որոնք հիմնականում սերմացվում են Թուրքիայից եկող կրոնական գործիչների կողմից: Մարդու իրավունքների պաշտպան կառույցների, կրոնական, հասարակական տարբեր կազմակերպությունների ձևով այստեղ գալիս են կառույցներ, որոնք միտված են ոչ միայն վերափոխել վրացական իսլամը, այլ նաև՝ ներկայացնում են այնպիսի ահաբեկչական կառույցներ, ինչպիսին է «Իսլամական պետությունը» :
Վերջին տարվա ընթացքում մեծացել է Վրաստանից Սիրիա՝ մեկնած մահմեդական վրացիների թիվը: ԻՊ-ի պարտությունից հետո վերադառնալով հայրենիք, չի բացառվում, որ նրանց կօգտագործեն կրոնական և ազգային փոքրամասությունների դեմ, մասնավորապես՝ հենց հայերի: Այդ վիճակում անհասկանալի է դառոնւմ Վրաց Ուղափար եկեղոցու մոտեցումը: Թեև Իլիա պատրիարքը բազմիցս բողոք է ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ նոր մզկիթ կառուցելու թույլտվություն տալու վերաբերյալ, սակայն իր գործելավոճով վրացական հոգևորականությունը միտված է ավելի շատ հակահայկական, քան թե սեփական հավատքի պահպանությանը: Թեև հասկանալի է թե ինչու. 2 տարի առաջ Թուրքիայի իշխանությունները չբացառեցին Տրապիզնոնում և մյուս շրջաններում ուղղափառ եկեղեցիների տրամադրումը Վրաց եկեղեցու տնօրինման տակ:
Փաստորեն՝ Թուրքիան աշխատում է տարբեր միջոցներով ոչ միայն ներազդել Վրաստանի ռազմաքաղաքական տեսլականի, այլ նաև փորձում է պատանդ վերցնել այն ամբողջությամբ: Օգտագործեկով տարբեր գործոնները՝, Անկարային արդեն իսկ հաջողվում է ներքաշել որոշակի , թեև դեռ անհասկանբալի դաշինքների մեջ, սակայն թե նման գործելաոճի շարունակելիության դեպքում Վրաստանը նույնպես կարող է դառնալ լուրջ գլխացավանք Հայաստանի համար:
 
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris