Հելեն Միրենը՝ Քիմ Քարդաշյանի սեքսուալ կազմվածքի մասին
LIFESpletnik.ru-ի փոխանցմամբ՝ 70-ամյա դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Միրենը համալրել է Քիմ Քարդաշյանի երկրպագուների ցանկը:
The Sunday Telegraph’s Stella Magazine-ին տված հարցազրույցում Միրենը շատ դրական է արտահայտվել Քիմ Քարդաշյանի հասցեին: Նա ընդգծել է, որ իրեն չի դասում Քարդաշյանների ընտանիքի ֆանատների թվին, սակայն այն, թե ինչպես իրեն է պահում Քիմը, բավական տպավորիչ է իր համար:
«Քիմ Քարդաշյանն ու Ջենիֆեր Լոպեսը արել են շատ բան, որպեսզի հասարակական կարծիքը փոխվի, ու կանացի ձևերը մտնեն նորաձևություն: Ես անկեղծ ուրախ եմ այդ փաստի համար: Ես ուրախ եմ թույլատրելի սահմանների ընդլայնման համար»,- ասել է դերասանուհին:
Միրենը հիշեցրել է, որ Հոլիվուդում իր կարիերան սկսելու ժամանակ ամոթալի էր համարվում անգամ կանացի ներքնազգեստի եզրը ցույց տալ, իսկ Քիմը ցույց է տվել, որ կինը կարող է ունենալ փարթամ կազմվածք և դրա հետ մեկտեղ լինել սեքսուալ:






