Արտակարգ դեպք Վանաձորում. մեղրի տարան կոտրվել է փողոցում, մեղուները հարձակվել են անցորդների վրա (Լուսանկարներ)
SOCIETYՎանաձոր քաղաքում այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 13:30-ի սահմանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիներից մեկի ձեռքից 3 կգ. ապակե տարայով մեղրը Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկում ընկել և կոտրվել է, որի հետևանքով մեղրը տարածվել է ամբողջ մայթով մեկ: Թափված մեղրի վրա քիչ անց հավաքվել են ահռելի քանակությամբ մեղուներ, որոնք հարձակվել են անցորդների վրա: Այս պահին Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկն անանցանելի է, քանի որ մեղուներին ցրելու աշխատանքներ են տարվում: Տեղի բնակիչները օգնության են կանչել «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերությանը, որը ջրցան մեքենայով փորձում է ցրել մեղուներին:




1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Customer Appreciation Day in Gyumri: IDBank



