«Երևանյան ամառ 2016». Խաչատրյանական միջազգային փառատոնը՝ բացօթյա ցուցադրությամբ
SOCIETY«Երևանյան ամառ 2016» ծրագրով մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 113-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կարապի լճի էկրանին Արամ Խաչատրյան համերգասրահից ցուցադրվել է Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային 12-րդ մրցույթ-փառատոնը:
Տասնյակ երևանցիներ, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրեր երևանյան իրենց երեկոն ու հաճելի ժամանցը կազմակերպել են հենց Կարապի լճի տարածքում՝ ունկնդրելով փառատոնի մասնակիցների ելույթները:
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում նմանատիպ ցուցադրությունները լինելու են շարունակական:







Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



