Թրամփը պատմել է, որ հսկայական գումարներ է աշխատել Քադաֆիի հետ գործարքից
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատմել է, որ հսկայական գումարներ է աշխատել 2011 թ-ին սպանված Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի հետ կնքած գործարքից: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
«Մի մոռացեք, որ ես միակն եմ, որ հսկայական գումարներ է աշխատել Քադաֆիի հետ»,-ասել է Թրամփը «CBS»-ին տված հարցազրույցում:
Ըստ միլիարդատիրոջ, երբ Քադաֆին եկել է ԱՄՆ, նա պետք է մի տեղ ապրեր, այդ պատճառով էլ եկել է Թրամփի մոտ: Քանի որ Քադաֆին, ըստ պետական այցերի ավանդույթի, իր հետ ամեն երկիր տանում էր իր վրանային ճամբարը և իր վարչակազմի հետ միասին մնում էր վրաններում, նրան մեծ հողակտոր էր անհրաժեշտ:
Իսկ 2009 թ-ին ԱՄՆ այցի ժամանակ Քադաֆին իր վրանը խփել էր Դոնալդ Թրամփին պատկանող հողակտորի վրա, որը գտնվում է Բեդֆորդում:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



