Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ստեփանավանում ավազակային հարձակում գործած 3 անձի

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է  2014 թվականի մարտին Ստեփանավանում անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նաև մի շարք գողություններ։  Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով. «2014 թվականի մարտի 16-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, ավազակային հարձակման է ենթակվել անհատ ձեռնարկատեր Բ.Սաքուլյանը. առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել նրա կողմից շահագործվող առևտրի սրահ, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը, ապա  հափշտակել առևտրի սրահում առկա  ոսկյա,  արծաթյա զարդերն ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել են Լոռու մարզի երկու բնակիչ՝ Գ. Բաղդասարյանը և Տ. Յարատովը, ովքեր, նախնական համաձայնությամբ, 2014 թվականի մարտի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, դեմքերը քողարկելով արհեստական մորուքներով ու ակնոցներով, ատրճանակով զինված, մուտք են գործել Բ.Սաքուլյանի կողմից շահագործվող առևտրի սրահ,  կյանքի ու առողջության համար վտան գավոր բռնություն գործադրելով՝ կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը,ապա  հափշտակել առևտրի սրահում առկա ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի: Նախնական քննության տվյալներով՝ հափշտակվել է 230 հատ ոսկյա, 30 հատ արծաթյա զարդ։

Քրեական գործով իրականացված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ավազակային  հարձակմանը մասնակցություն ունեցած անձանցից մեկը Ստեփանավան քաղաքում կատարել է նաև գողություններ, որոնցից երկուսը՝ այլ անձի հետ, որի ինքնությունը ևս պարզվել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակիչ Գ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տ.Յարատովին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ նա մեկ այլ քրեական գործով դատապարտվել է ազատազրկման և ներկայումս գտնվում է «Սևան» ՔԿՀ-ում:

Պ. Ջիլավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California