Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Ես չեմ կարող կոշիկ հագնել ու ասֆալտին քայլել, իմը խրամատն ու բատինկան են...»

SOCIETY

Blognews.am-ը գրում  է.

Ջաբրայիլում նահատակված գյումրեցի 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանիտունը Գյումրիում բոլորը գիտեն: Չնայած 10 տարի է՝ Ալեքսանը Գյումրիում չէր բնակվում, իրեն նվիրել էր Արցախին, հայրենիքի պաշտպանությանը, սակայն գյումրեցիները նրան լավ են ճանաչում: Տան մոտ ընթանում էին հուշարձանի կառուցման աշխատանքները, որտեղ էլ հանդիպեցինք պարոն Գևորգին՝ Ալեքսանի հորը, ով մասնակցում էր շինարարական աշխատանքներին: 

«Այստեղ պետք է ցայտաղբյուր լինի, այն կողմում ծառեր, ներքևում նստարաններ, ամեն բան պետք է Ալիկիս արժանի կառուցենք, որ մարդիկ գան, անցնեն այս կողմով ու իմանան, որ իրենց քաղաքը հերոս փոխգնդապետ է ունեցել»,- մեզ դիմավորելուն պես սկսեց պատմել Ալեքսանի հայրը:

Ալեքսանդրը ծնվել է 1982 թվականին Գյումրիում՝  զինվորականի ընտանիքում. հայրը ևս զինվորական է եղել: Սերը զինվորի մասնագիտության և հագուստի հանդեպ մանկուց է առաջացել: Դպրոցն ավարտելուց հետո միանգամից հայտարարել է, որ զինվորական է դառնալու, ու հստակ  պատկերացնելով  իր ընտրած ուղղու ողջ բարդությունը, մինչև վերջ է գնալու ու իր բառերով ասած՝ գեներալ է դառնալու:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 2004 թվականին նշանակվել է ՊԲ հարավ-արևելյան զորամասերից մեկում դասակի հրամանատար: Անթերի անցել է կոչումի բարձրացման աստիճաններով:  2014թ. ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել ՀՀ ԶՈՒ ԲԿ-ներից մեկը՝ որպես ծառայության պետ: Հետագայում կրկին տեղափոխվել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ:

Իր համար առաջին տեղում միշտ բանակն է եղել, հետո նոր ընտանիքը և մյուսները: Անողոք էր թշնամու հանդեպ, պահանջկոտ և միևնույն ժամանակ հոգատար իր զինվորների հանդեպ:

Ծառայողական մեքենան հատուկ ազդանշան ուներ, որը նաև թշմանին էր ճանաչում, ասում էին. «Մառոզ Ալիկն եկավ դիրքեր, փախեք»:

Հայրը պատմում է, որ Ալեքսանը հնարավորություն է ունեցել իր ծառայությունը ՊՆ-ում անցակցնելու, բայց հրաժարվել է: Ասում էր. «Ես չեմ կարող կոշիկ հագնել ու ասֆալտի վրայով քայլել, իմը խրամատն է ու բատինկան է»: Երբ նշանակվել է Ջաբրաիլում հրամանատարի տեղակալ, ասել է՝ հիմա նոր օդը թոքերս գնաց, հիմա նոր շնչում եմ:

Ալեքսանը միշտ ասում էր, որ այս կռիվը վերջացած չէ: Վաղ թե ուշ սկսվելու է: Ապրիլի 2-ի լուսաբացին, 5:20-ի կողմերը Ալեքսանը և  4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Տեղյակ չի պահվել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Շտապել է այնտեղ՝ մտածելով, թե դիվերսիոն հարձակում է: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջապատման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավոր Ալեքսանը շարունակել է կռվել, դեռ երկար կարողացել է դիքրը պահել, կռվել է մոտը եղած վերջին նռնակներով և մահացու վիրավորում ստանալով մահացել:

Պարոն Գևորգը պատմում է, որ որդու հետ ապրիլի 2-ից կապն ընդհատվել է, ինքը, չդիմանալով անորոշությանը, մեկնել էր Արցախ՝ հույս ունենալով որդու անհետացման մասին տեղեկություններ ստանալ հարավային սահմանում: Բայց իրեն թույլ չեն տվել մոտենալ դիրքերին: 

«Ամենաթեժ պահերին, երբ դեռ հայտնի չէին մեր կողմի բոլոր զոհերի անուններն ու թիվը, խոսակցություններ էին ընթանում, որ թշնամին հայ գեներալ է սպանել: Հետո ամսի 10-ին իմացանք, որ խոսքը Ալիկի մասին էր, երբ հայկական կողմին հանձնեցին  18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալեքսան Առաքելյանը:

Փոխանակման օրը երբ հայկական կողմը դիտորդների հետ մտել էր մարտի դաշտից մեր կողմի մարմինները հանելու, հակառակորդը կրակ բացեց: Փոխանակումը չստացվեց: Փոխանամկան երկրորդ փորձի ժամանակ ադրբեջանական կողմը Ալիկի մարմնի դիմաց 18 մարմին ուզեց: Մեր կողմը գնաց այդ քայլին և բերեց Ալիկի մարմինը: Ես շնորհակալ եմ իմ որդու ընկերներից այս քայլի համար: Ասում էին նա մեր հերոսն է 18 էլ չէ 25 էլ կտայինք, միայն նրա մարմինը վերադարձնեինք»: 

«Իմը միայն Ալիկը, բոլոր 92-ն էլ իմ Ալիկներն են: Նրանք հերոսաբար զոհեցին իրենց կյանքերը: Նրանց կարգախոսն էր մահ կամ ազատություն: Նրանք մահացան, և ազատությունը տվեցին Հայաստանին ու Արցախին: Թանկ պահեք այդ հողը, որի համար 92 կյանք է կիսատ մնացել»:

Հ. Գ. Փոխգնդապետի ընտանիքին շատերը բնակարաններ խոստացան,  ասացին, որ բնակարանի խնդիրը կարճ ժամանակահատվածում կլուծվի: Սակայն ընտանիքի անդամները բարձրաձայնում են, որ իրենց է հանձնվել մի բնակարան, որն ունի բազմաթիվ թերություններ, վերանորոգման կարիք,  ունի տանիքի վերակառուցման խնդիր եւ գտնվում է Մուշ-2-ում: Պարոն Գևորգը նշում է, որ  կցանկանար որդու ընտանիքին բնակարան հատկացնեին, ոչ թե նրա համար, որ ցույց տային, թե հանձնել են, այլ դա լիներ ապրելու համար հարմար և ավելի մոտ իրեն, որ կարողանա հաճախ այցելել  թոռներին:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California