«Նոր Հայաստանն» իր զորակցությունն է հայտնել Հայկ Խանումյանին
SOCIETY«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:
«Նոր Հայաստան»-ի շտաբի փոխանցմամբ՝ իրենք իրենց զորակցությունն են հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին:
Ինչպես «Ազատությունն» է տեղեկացնում, Խանումյանի հարազատները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ «Նրանց փոխանցմամբ՝ Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ եւ նրան ծեծելով նստեցրել մեքենան: Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»,- հաղորդում է «Ազատությունը»։
Մանրամասները՝ azatutyun.am
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



