Կարեն Շախմուրադյանը 350 միլիոն դրամը պարտքով է տվել
ECONOMICS
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված Կարեն Շախմուրադյանի՝ 2016թ-ի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեսնում ենք, որ վերջինս թվով ութ ընկերություններում բաժնեմասեր եւ բաժնետոմսեր ունի:
Բաժնետոմսերի արժեքը միասին կազմել է չորս միլիոն 460 հազար դրամ, իսկ բաժնեմասերինը՝ 26 միլիոն 445 հազար 625 դրամ:
Պատգամավորը հայտարարագրել է մեկական բնակարան եւ առանձնատուն, ինչպես նաեւ՝ AUDI A6 2.4 I մակնիշի ավտոմեքենա: Վերջինիս փոխառությունները կազմել են 400 հազար ԱՄՆ դոլար, 53 միլիոն 471 հազար 540 դրամ եւ հարյուր միլիոն դրամ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Շախմուրադյանի դրամական միջոցները կազմել են 84 հազար ԱՄՆ դոլար, 25 միլիոն դրամ եւ յոթ հազար եվրո:
Պատգամավորը իր հայտարարագրում նշել է հունվարի մեկից մինչեւ մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում ստացած իր աշխատավարձերը, որոնք թվով վեցն էին, եւ ընդհանուր կազմել են յոթ միլիոն 975 հազար 662 դրամ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Կարեն Շահմուրադյանն այս պաշտոնը զբաղեցրեց Արծվիկ Մինասյանի նախարար դառնալուց հետո:
Վերջինս նաեւ «Կարկոմ ավտո» ընկերության սեփականատերերից է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































