Հունիսի 8-ին անորոշ ժամանակով կմեկնեմ Հայաստանից. Արմինե Գրիգորյան
LIFELife.panorama.am-ը զրուցել է երգչուհի եւ դերասանուհի Արմինե Գրիգորյանի հետ: Պարզվում է՝ ընդամենը օրեր հետո երգչուհին անորոշ ժամանակով հեռանում է Հայաստանից.
«Այս պահին փակագծեր բացել չեմ կարող, բայց Մոսկվայից ունեմ հրավեր եւ հունիսի 8-ին անորոշ ժամանակով կմեկնեմ Հայաստանից: Այնպես է ստացվել, որ չորս տարին մեկ ես որոշ ժամանակով գնում եմ Հայաստանից, իսկ հետո, նոր էներգիա հավաքած, վերադառնում, քանի որ ինձ Հայաստանի ֆանատ եմ համարում, ես խելագարվելու չափ սիրում եմ մեր երկիրը: Չգիտեմ՝ ինչպես է ստացում, որ այդ չորս տարվա ընդմիջումները զուգադիպում են, ինչեւէ, գուցե դա էլ իր նախանխնամությունն ունի»,- նշեց Արմինե Գրիգորյանն ու հավելեց, որ արդեն նոր երգ ունի, որի հիման վրա ցանկանում է տեսահոլովակ նկարահանել:
Ի դեպ՝ երգչուհին երեկ նշում էր ծննդյան 48-րդ ամյակը: Մեզ հետ զրույցում Արմինե Գրիգորյանը նկատեց, որ ինչպես ամեն տարի, երեկ եւս ծննդյան օրն անցել է շատ ուրախ ու ջերմ մթնոլորտում:
Շարունակությունն այստեղ:



