Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում չգրանցված 8 հազար ՍՊԻԴ-ով հիվանդներ կան

SOCIETY

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնյան haqqin.az կայքի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ամուսնանալ ցանկացողների մեջ վերջին մեկ տարում ՍՊԻԴ-ով հիվանդ 85 երիտասարդներ հայտնաբերվելու առնչությամբ:

Նրա խոսքով` այդ խիստ մեծ ցուցանիշը վկայում է, որ չնայած այդ սարսափելի հիվանդության մասին սոցիալական գովազդին եւ պրոֆիլակտիկայի պրոպագանդային, Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ մինչ այժմ չգիտեն ինչպես իրենց պաշտպանել դրանից:

«Մեր երկրում պաշտոնապես գրանցված 4854 ՄԻԱՎ վարակակիրներ կան: Մինչ օրս այդ հիվանդությունից Ադրբեջանունմ 746 մարդ մահացել է, որոնցից 638-ը՝ տղամարդիկ, 108-ը` կանայք: ՍՊԻԴ-ից մահացած տղամարդկանց մեծ մասը ներարկվող թմրամոլներ են: Ադրբեջանում ՍՊԻԴ-ով բացահայտ եւ թաքնված հիվանդների թիվը գնահատվում է 8 հազար մարդ: Այդ թվի 60-70 տոկոսը մեր կողմից հայտնաբերվել է զանգվածային բժշկական զննություն անցկացնելու միջոցով: Միայն այս տարի զննվել է 770 հազար մարդ», -ասել է նա:

Նաթիք Զուլֆուգարովն ընդգծել է, որ Ադրբեջանում տարեցտարի ավելանում է ՍՊԻԴ-ով հիվանդների թիվը:

«2014 թվականին Ադրբեջանում պաշտոնապես ՍՊԻԴ-ով 586 հիվանդներ են եղել: 2015 թվականին նրանց թիվն աճել է մինչեւ 704 մարդու: Այս տարի 4 ամիսների ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ով հիվանդ 197 քաղաքացի: Ներկայում Ադրբեջանում ՄԻԱՎ վարակակիրների 47,7 տոկոսը ներարկվող թմրամոլներ են, 41,6 տոկոսը վարակվել են հետերոսեքսուալ շփումների արդյունքում, 1,8 տոկոսը` համասեռական շփումների արդյունքում, 1,8 տոկոսը կազմում են երեխաները, որոնց հիվանդությունն անցել է մայրերից, 0,02 տոկոսը վարակվել են արյան փոխներարկման հետեւանքով: 7 տոկոս վարակակիրների մոտ վարակվելու պատճառÕ �երը չեն հայտնաբերվել: Այդ հիվանդության առանձնահատկությունը նրանում է, որ ինչքան շուտ այն հայտնաբերվի, բժիշկներն այնքան արագ կկարողանան օգնել հիվանդին», -նշել է նա:

Պաշտոնյան նաեւ հավելել է, որ ՍՊԻԴ-ով հիվանդների մեծ մասը Բաքվում է: Այն ավելի շատ տարածված է Ադրբեջանի Շիրվանի, Հաջիգաբուլի, Լենքորանի, Մասալլըի, Եվլախի, Սումգայիթի, Աստարայի եւ Գեոքչայի շրջաններում, բացատրելով դա այն հանգամանքով, որ այդ շրջաններով է ձգվում Ադրբեջանում թմրանյութերի տարանցումը:

Oxu.az լրատվական կայքի համաձայն` Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտում անցկացված միջոցառման ժամանակ նշվել է, որ վերջին մեկ տարում բժշկական քննություն են անցել ընտանիք կազմել ցանկացող 139 700 երիտասարդներ, որոնցից 7 171 հոգու մոտ հայտնաբերվել է տալասեմիա (արյան հիվանդություն), 458-ի մոտ` սիֆիլիս:  

Ադրբեջանում բժշկական քննություն անցկացնելու գլխավոր նպատակը ամուսնացողների մոտ, հատկապես, տալասեմիայով հիվանդ երեխաներ ծնվելու կանխումն է:

Արյան հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը:  

 

Ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են հանդիսանում:

Ադրբեջանի հեմոֆիլիայի (արյան անմակարդելիություն) գիտագործնական կենտրոնի ղեկավար Էլմիրա Գադիմովան sputnik.azկայքին հայտնել է, որ  Ադրբեջանում վերջին մեկ տարում 1000 հոգով ավելացել է հեմոֆիլիայով հիվանդների թիվը:

Նրա խոսքով` 2008 թվականին Ադրբեջանում ամբուլատոր պայմաններում բժշկվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը կազմել էր 980 հոգի, ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 577, 2015 թվականի վերջին ամբուլատոր պայմաններում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը արդեն հասել էր 2482 հոգու, իսկ ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 310 հոգու:

Էլմիրա Գադիմովան ասել է, որ ներկայում իրենց կենտրոնում 20 հոգի ծայրաստիճան ծանր հիվանդ կա:

«Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդներից 111-ը 1-5 տարեկան, 226-ը 5-15 տարեկան երեխաներ են: Դա նշանակում է, որ հիվանդների ընդհանուր թվի 22,5 տոկոսը 1-15 տարեկան երեխաներ են», -ասել է հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավարը:

Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California