Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Արցախի ժողովրդի անկախության և ազատության ոգին անպարտելի է. Շարմազանովի հարցազրույցը հունական ամսագրին

SOCIETY

Հ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստան կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել հունական «Էպիկերա» ամսագրին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Պարոն փոխնախագահ, վերջերս մեծ լարվածություն նկատվեց Լեռնային Ղարաբաղի շրջանում: Ինչպե՞ս կբացատրեք այդ լարվածությունը: Այդ նոր լարվածությունը Կովկասում պայմանավորվա՞ծ է արդյոք Սիրիայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամով:

-Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա ապրիլի 1-5-ն Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Պատմական ակնարկով վերադառնանք 1994 թվականի մայիսի 12, երբ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց զինադադարի անժամկետ պայմանագիր: Երեք կողմերն էլ զինադադարի պայմանագրի շրջանակում պարտավորվեցին հասնել կարգավորման՝ խաղաղ ճանապարով: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը պահպանեցին այդ համաձայնությունը: Բայց այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահը խոսում էր խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Թե ՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն արել են հինգ հայտարարություն, համաձայն որոնց հիմնախնդիրը պետք է լուծվի հայտնի հիմնարար սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, խաղաղ կարգավորում եւ տարածքային ամբողջականություն: Ադրբեջանն իրականում մերժել է երկու սկզբունքը: Այս ամենի արդյունքում Ադրբեջանը տարել է  բանակցությունները դեպի փակուղի: Ահա այս պես սկսվեցին ռազմական գործողություններն Արցախի դեմ: Ակնհայտ է, որ սկսելով այդ ամենը՝ նրանք մտադիր էին փոխել իրավիճակը շփման գծում՝ միակողմանի զիջում կորզելու համար: Տեսնելով, որ բանակցային գործընթացում առկա է փակուղի՝ փորձեցին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Բայց այդ ծրագիրը, որ իրենք ունեին, ձախողվեց, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնեց այդ ագրեսիայի դեմ և այդ չորս օրվա ընթացքում ապացուցեց, որ իրենց անկախության և ազատության ոգին անպարտելի է: Ադրբեջանը չկարողացավ գրավել որևէ բնակավայր:

Դուք խոսեցիք Մերձավոր Արևելքի կապի մասին այս ամենի հետ, եւ ես ձեզ փոխանցեցի լուսանկարներ, որպեսզի տեսնեք այն բռնությունները, որ տեղի են ունեցել քառօրյա պատերազմի օրերին: Այն դաժանությամբ, որ Իսլամական պետությունը սպանում է քրիստոնյաներին և եզդիներին Մերձավոր Արևելքում, նույնկերպ Ադրբեջանի Զինված ուժերը բռնություն իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական կողմի այդ բարբարոսությունն աջակցություն ստացավ Թուրքիայի իշխանության կողմից: Էրդողանից մինչև Չավուշօղլու: Թուրքիայի նման քաղաքականությունը դատապարտելի է:   

-Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեժորեն շտապեց միանալ Ադրբեջանին՝ կրակի վրա յուղ լցնելով: Ինչի՞ է ձգտում հասնել Թուրքիան Ձեր կարծիքով:

-Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է: Եվ այսօր պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առանցքային է Թուրքիայի քաղաքականության մեջ: Դա պետք է գիտակցեն թե՛  Եվրոպան, թե՛  Ռուսաստանը, թե՛  ԱՄՆ-ն:  Արդեն 23 տարի է, ինչ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը՝ փակ պահելով եվրոպական սահմաները: Այն առաջին իսկ պահից աջակցել է Ադրբեջանին թե՛ 90-ականների պատերազմի ընթացքում, թե՛  քառօրյա պատերազմում: Թուրքիան շարունակում է օկուպացված պահել Կիպրոսի 38 տոկոսը, անցած տարի խոցեց ռուսական ինքնաթիռը, որը պայքար էր մղում ահաբեկիչների դե մ: Թուրքական ռազմական ինքնաթիռները բազմիցս խախտում են Հունաստանի օդային տարածքը: Թուրքիան ունի կայսերական նկրտումներ թե՛  Մերձավոր Արևելքում, թե՛  Կովկասի տարածաշրջանում, թե՛  Բալկաններում: Նեոօսմանական հավակնություններ ունի: Այդ մասին խոստովանել է Դավութօղլուն: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, ասում էր, որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Էլիչիբեյը ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն: Այսպիսով՝ կարելի էր ակնկալել Թուրքիայի այս դաշինքն Ադրբեջանի հետ: Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի այլ երկրներին:

-Ինչպե՞ս եք տեսնում այսօր Թուրքիայի դերը տարածաշրջանում և Ռուսաստանի հետ նրա բախման հետեւանքները:

-Պատմության ընթացքում տեղի են ունեցել թուրք-ռուսական հակամարտություններ: Եղել են նաեւ հաշտեցումներ: Իմ անձնական կարծիքով՝ այս երկու երկրները ոչ միայն մրցակիցներ են, այլեւ հակառակորդներ: Առնվազն այս պահի դրությամբ: Ուստի, Թուրքիան առաջ է տանում նեոօսմանական քաղաքականությունը և իր այդ հավակնոտ քաղաքականության շրջանակում բախվում է Ռուսաստանի շահերին: Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարծում եմ, մշտապես բախվելու են: Ռուսաստանը մեր դաշնակիցն է:  Բնականաբար ես կարևոր եմ համարում Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում. դա բալանսավորում է Թուրքիայի զավթողական նկրտումները: Բայց նաեւ Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիայի հավակնությունները:

-Ինչպե՞ս եք տեսնում Հունաստանի հետ ձեր երկրի հարաբերությունները:

Մեր ժողովուրդները դարերի խորքից եկող եղբայրական, բարեկամական հարաբերություններ ունեն: Հունական քաղաքակրթությունը՝ Հելլենիզմը, տարածված է եղել Հայաստանում: Հայաստանի թագավոր Արտավազդ 2-րդը հունարեն ողբերգություն է գրել: Տրդատ և Վարազդատ հայ թագավորները 4-րդ դարում մասնակցել և հաղթել են Օլիմպիական խաղերում: Մեզ միավորում է քրիստոնեական քաղաքակրթությունը: Հայերը Հունաստանի անկախության պայքարին բերել են իրենց մասնակցությունը: Հույներն էլ պայքարել են հայերի հետ միասին ընդդեմ թուրքերի, օրինակ՝ Սարդարապատում 1918 թվականին:  90-ական թվա կաններին Հայաստանի հույները հայերի հետ միասին պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի դեմ: Նույնիսկ այսօր՝  այս քառօրյա պատերազմում, հույներից կազմված խումբ մեկնեց Արցախ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին: Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այնուհանդերձ, հարկավոր է զարգացնել նաև մեր տնտեսական հարաբերությունները: Շփումները, որ կան, դրական են, բայց բավարար չեն տնտեսական զարգացման համար: Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են բոլոր ուղղությունն երով զարգացնելու մեր համագործակցությունը:     

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California