Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ

SOCIETY

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, մինչ օրս մայրաքաղաքում վերանորոգվել է 176 մուտք. այս տարվա ծրագրով նախատեսված է նորոգել 891-ը: Նաև զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, արդեն իսկ կազմվել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման առաջիկա 3 տարիների ծրագիրը և ժամանակացույցը: Հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակն ու հետևել սահմանված ժամկետների պահպանմանը:

 Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է 8 դեպք, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:

 Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման նպատակով տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 47 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և խստացնել հսկողությունը մասնավորապես բացօթյա սրճարանների հարակից տարածքներում:
 Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 6 դեպքի մասով: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Զեկուցվել է նաև, որ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների տարածքներում գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկման ուղղությամբ:

 Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 29 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու հետևել, որ արձանագրված թերացումների ուղղությամբ տնտեսվարողներն արագ քայլեր ձեռնարկեն և ավագանու որոշման պահանջին համապատասխան բարեկարգեն հարակից տարածքները:

 Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, նախորդ շաբաթ մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաև բակային տարածքների խաղահրապարակներում իրականացվել են տեղադրված կարուսելների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ: Արձանագրվել է, որ մայրաքաղաքում շահագործվող բոլոր կարուսելներն անցել են տեխնիկական զննություն և ապահովված է դրանց անվտանգ շահագործումը: Բակային տարածքներում առկա խաղային կոնստրուկցիաների ուսումնասիրման առիթով էլ զեկուցվել է, որ հաշվառվել են մետաղական 19 վթարային խաղեր, որոնցից 13-ն արդեն ապամոնտաժվել են, մնացած 6-ն էլ կապամոնտաժվի այսօր: Բացի այդ, հաշվառվել են նաև ընթացիկ նորոգման ենթակա 354 խաղային կոնստրուկցիաներ, որոնցից 89-ն արդեն իսկ նորոգված է, մյուսներ պարագայում աշխատանքները շարունակվում են:

 Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ տարվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ կարկուտի հետևանքով վնասված ծաղկային տարածքները վերականգնելու համար: Հաշվի առնելով նախորդ շաբաթ գրանցված կարկտահարության հետևանքով ծառերի կոտրված ճյուղերի և թափված տերևների պատճառով հեղեղատար համակարգերի հնարավոր խցանումները, հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանք մաքրման նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California