Ճապոնիայում անոմալ շոգը 32 մարդու կյանք է խլել
SOCIETYՃապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 11,2 հազար մարդ է հոսպիտալացվել, 32 մարդ՝ մահացել երկրի տարածքի մեծ մասում հաստատված տապի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը, տվյալներ է ներկայացրել օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակաշրջանի վերաբերյալ:
Առավել մեծ թվով տուժածներ են գրանցվել Տոկիոյի պրեֆեկտուրայում, որտեղ հոսպիտալացվել է 971 մարդ: Մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 11-ին Կիոտո, Նարա եւ Նագոյա քաղաքներում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Customer Appreciation Day in Gyumri: IDBank



