Թուրքիայում Airbus A300 օդանավ են խորտակել զբոսաշրջիկներին գրավելու համար (լուսանկարներ)
PHOTO
Tert.am–ը գրում է.
Թուրքիայի հարավարևմտյան Քուշադասի առողջարանային քաղաքի ափերին` Էգեյան ծովի ջրերում, Airbus A300 օդանավ են խորտակել:
Ինչպես գրում է Daily Sabah թուրքական պարբերականը` Թուրքիայի իշխանությունները նման քայլ են կատարել զբոսաշրջիկներին գրավելու համար: Խորտակված ինքնաթիռը ամենամեծն է բոլորից, որոնք օգտագործվելու են Թուրքիայում արհեստական խութեր ստեղծելու համար:
Ինչպես քաղաքային իշխանություններն են մեկնաբանել` այս նախագծի նպատակն է Քուշադասիի մոտակայքում ստորջրյա աշխարհի զանազանությունն ընդլայնելն է և դայվինգի զարգացումը այդ շրջանում: Իշխանություններն ակնկալում են, որ դա տարեկան հավելյալ 250 000 զբոսաշրջիկների կներգրավի:
Շահագործումից հանված օդանավը` 54 մետր երկարությամբ և 44 մետր թևերի բացվածքով, քաղաքի գանձարանին 91 000 դոլար է արժեցել:




















































