Հալեպի հրթիռակոծությունը շարունակվում է. 16 մարդ է զոհվել
SOCIETYՍիրիական կառավարական զորքերը տասնյակ ավիահարվածներ են իրականացրել Հալեպի` ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, որոնց հետևանքով 16 քաղաքացի է զոհվել: Ինչպես հայտնում է Agence France Press-ը` այս տվյալները հաղորդել է սիրիական դիտորդական աղբյուրը:
Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը Սիրիայից` ընդդիմադիրների թաղամասերից մեկը լուրջ վնասներ է կրել բարելային ռումբի պայթյունից հետո: Բազմաթիվ մարդիկ են տուժել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին անդադար մարտեր են ընթանում Հալեպի տարբեր թաղամասերում, այդ թվում` հայկական թաղամասի հարևանությամբ: Նոր Գյուղ հայկական թաղամասի հրթիռակոծության հետևանքով ուրբաթ 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք` Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Ջորջ Ասալը:



