Անհավանական նուրբ, փխրուն թխվածքաբլիթ՝ ընդամենը 3 բաղադրիչներով
LIFEԻդեալական բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ տնային պայմաններում արագ և առանց որևէ պրոբլեմների թխել շատ համեղ և նուրբ թխվածքաբլիթներ:
Բաղադրիչները.
1. Ալյուր – 250գ
2. Շաքարավազ – 150գ
3. Կարագ – 170գ
Պատրաստման եղանակը.
1. Հարիչով խառնել փափուկ կարագը 100 գրամ շաքարավազի հետ:
2. Զանգվածին ավելացնել ալյուրը: Տրորել խմորը և դարձնել մանր փշրանք:
3. Հունցել խմորը:
4. Խմորին տալ երշիկի տեսք:
5. Սեղանին փռել մագաղաթաթուղթ և վրան ցանել 50 գրամ շաքարավազ: Թավալել խմորը շաքարավազի մեջ:
6. Փաթաթել խմորը սննդային թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե:
7. Երշիկանման խմորը կտրատել 1 սմ հաստության կտորների և շարել տապակի վրա:
8. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



