Վրաերթ Քանաքեռցու փողոցում
SOCIETYՀունիսի 5-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զ. Քանաքեռցու փողոցում՝ «Լյուսի» խանութի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 տարեկան կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Fiat Punto» մակնիշի 34 OM 052 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) վրաերթի է ենթարկել Հ. Ա.-ին (1953 թ. ծնված):
Հրշեջ-փրկարարները շտապօգնության բրիգադի աշխատակիցների հետ միասին տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



