Սուրճի մրուրը կարելի է օգտագործել ճանապարհների ասֆալտապատման համար
SOCIETYՍուինբերնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները սուրճի մրուրը խառնում են ասֆալտին ավելի դիմացկուն ճանապարհային շինանյութն ստանալու համար: Այս մասին հայտնում է Kedem-ը:
Մասնագետները համալսարանական սրճարանից հավաքել են սուրճի մրուրը, 5 օր չորացրել վառարանի մեջ 50 աստիճանի տակ, որից հետո զտել են եւ խառնել մետաղախարամի հետ: Հեղուկ ալկալիական լուծույթը ավելացնելով բոլոր բաղադրիչներին՝ փորձագետները մամլել են ստացված խառնուրդը: Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ սրճային բլոկերը բավական ամուր են որպես ասֆալտի մակերեսի տակ բնահողային հումք օգտագործելու համար: Քանի որ մեկ սրճարանից շաբաթական միջինում 150 կգ սուրճի մրուր է ստացվում, սուրճի նստվածքը կարող է օգնել տարեկան 5 կմ ճանապարհ կառուցել, պնդում են գիտնականները:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



