Ահաբեկչության սպառնալիք Պետերբուրգում. տարհանել են «Գալերեա» առևտրի կենտրոնը
INTERNATIONAL NEWSՀունիսի 4-ի երեկոյան տարհանել են Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող «Գալերեա» առևտրի կենտրոնը: Life.ru-ի հաղորդմամբ` շենքի մոտ հսկայական թվով մարդիկ են հավաքվել:
Առևտրի կենտրոնին են մոտեցել ոստիկաններն իրենց շների հետ և ՕՄՕՆ-ի աշխատակիցները։ Աղբյուրը նշում է, որ տեսանյութը խմբագրություն է ուղարկվել դեպքի վայրից LifeCorr հավելվածի միջոցով: Տեսանյութի հեղինակի խոսքով` ոստիկանները խոսում են «ահաբեկչական գործողության սպառնալիքի» մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի առևտրի կենտրոնը ևս մի քանի անգամ տարհանվել է, սակայն ռումբի առկայության մասին ահազանգերը կեղծ են եղել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



