Արագ և մատչելի. Լավաշով կարկանդակներ
LIFEԲաղադրիչներ
- լավաշ - 4 հատ
- կաթնաշոռ - 300 գր
- մանանեխ - 1 թ/գդ
- սամիթ - 100 գր
- պանիր - 130 գր
- ձու - 1 հատ (դեղնուց)
- ջուր - 1 թ/գդ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակ
- Կաթնաշոռը միացնում ենք մանանեխի և աղի հետ և լավ խառնում ենք։
Սամիթը լվանում ենք, չորացնում և մանրացնում։ Ապա ավելացնում ենք կաթնաշոռին:
- Պանիրը անցկացնում ենք մեծ քերիչով։ Միջուկը լավ խառնում ենք։ Այն պատրաստ է։

- Լավաշը մոտավորապես 5 հավասար մասերի ենք բաժանում։ Դրանցից մեկի վրա ենք լցնում միջուկը` լավաշի մի եզրին մոտ և թեքությամբ։

- Լավաշի ազատ մնացած մասով եռանկյունաձև ծածկում ենք միջուկը։

- Այնուհետև նույն ձևով եռանկյունաձև ծալում ենք նաև միջուկով հատվածը։

- Այդպես շարունակում ենք ծալել, մինչև լավաշը վերջանա։

- Մնացած պոչիկը կարող ենք դանակով կտրել։ Կարող ենք նաև դեպի ներքև ծալել ավելորդ լավաշը։

- Այդ սկզբունքով փաթաթում ենք նաև մնացած լավաշները։ Դեղնուցը 1 թ/գդ ջրի հետ խառնում ենք և պատառաքաղով մի քիչ հարում։ Կարկանդակները հերթով 2 կողմից դեղնուցով ենք պատում։

- Դնում ենք բուսայուղով շիկացած թավայի մեջ` ծալած հատվածով դեպի ներքև։ Երկու կողմից տապակում ենք մինչև կարմրեն։

Միջուկից` 20 կտոր կարկանդակ ենք ստանում։ Լավաշով կարկանդակներ պատրաստելիս կարող ենք փոփոխել միջուկը` կաթնաշոռի փոխարեն պատրաստել դասական կարտոֆիլային միջուկով 
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



