Չինաստանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
INTERNATIONAL NEWSՊաշտոնական այցով հունիսի 5-ին Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



