Հայաստանում քաղցկեղից մահացությունների հիմնական պատճառը ջրի աղտոտվածությունն է. բնապահպան
SOCIETYՀայաստանում ամենամեծ բնապահպանական խնդիրը ջրի դեֆիցիտն ու ախտոտվածությունն է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զառաֆյանը:
«Այս պահին Գառնիում ու Գողթում էլ կա այդ խնդիրը: Ազատ գետն այնքան ջուր չունի, որ բավարարի շրջանի բոլոր պահանջները: Խնդիրը միայն այս երկու համայնքների մասին չէ, մենք ունենք ջրի դեֆիցիտ ամբողջ Հայաստանում¦,-ասաց նա:
Ինգա Զառաֆյանը նշեց, որ Հայաստանի գետերի մեծ մասը աղտոտվածության առումով դասվել են հինգերորդ կարգի գետերի շարքին, որը համաշխարհային ստանդարտներով համարվում է ամենավատ ցուցանիշը. «Մաքրման կայաններ չունենք, որոնց միջոցով կկարողանանք ազատվել կեղտաջրերից: Այսօր Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում քաղցկեղից մահացությունների թվով, որը պատահական չէ՝ հենց այդ ջուրն է մեր մթերքը դարձնում թունավոր: Եթե մենք ուզում ենք առողջ լինել, պետք է պահպանենք ջրի մաքրությունը»,-ասաց նա:



