Բնական բաղադրատոմսեր՝ ոտքերի քրտնարտադրությունից ու ճաքերից ազատվելու համար
LIFEՈտքերի մաշկի առողջացումը կարելի է իրականացնել տնային պայմաններում: Այս միջոցները կօգնեն ձեզ մոռանալ, ազատվել ոտքերի քրտնարտադրությունից, կոպտացած մաշկից, ճաքերից և դեֆորմացված մաշկից:
Ոտքերի մաշկի բուժում` կաղնու կեղևի օգնությամբ.
Այս միջոցը բավական է անել շաբաթեկան մեկ անգամ, որպեսզի բուժեք ոտքերի մաշկը:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
100գ կաղնու կեղև
5 լիտր ջուր
Պատրաստման եղանակը.
Կաղնու կեղևը անհրաժեշտ է եռացնել ջրի մեջ 10 րոպե: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել եղեսպակից պատրաստված թուրմ, այն շատ օգտակար է ճաքերի բուժման համար:
Լցրեք պարունակությունը տարայի մեջ և պահեք ոտքերը գոլ ջրում 20 րոպե:
Կաթից պատրաստված թուրմ` այտուցված ոտքերի համար: Կաթը և ձիթապտղի ձեթը սնուցում են ոտքերի մաշկը և բուժում ճաքերը:
Պատրաստման համար անհրաժեշտ է
2լ եռացրած ջուր
1 ճաշի գդալ կաթ
3 ճաշի գդալ կիտրոն
2 ճաշի գդալ ձիթպտղի ձեթ
Մեկ պտղունց դարչին
Պատրաստման եղանակը.
Այժմ խառնեք բոլոր բաղադրիչները: Ջուրը պետք է լինի ձեզ հաճելի ջերմաստիճանի: Պահեք ոտքերը այդ ջրում 15 րոպե: Այս միջոցը պարբերաբար անելով, դուք կունենաք գեղեցիկ ոտքեր:
Ինչպես նաև շատ լավ միջոց է կեֆիրով թուրմը: Այն պատրաստելու համար պարզապես անհրաժեշտ է ջրի մեջ ավելացնել կեֆիր և արդյունքը ձեզ կզարմացնի:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



