Քիմ Քարդաշյանը ցուցադրել է ավազե ժամացույցի նմանվող կազմվածքը
PHOTOԱմերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որդուն՝ 6 ամսական Սեյնթին, լույս աշխարհ բերելուց հետո ուներ մեկ կարեւոր նպատակ՝ նիհարել եւ վերականգնել կազմվածքը:

Եվ դատելով 35–ամյա հայուհու Snapchat–ում հայտնված հոլովակից` Քիմին իսկապես հաջողվել է hետ բերել ավազե ժամացույցի նմանվող իր շքեղ կազմվածքը:
Հոլովակում Քիմի օգնականը չափում է նրա գոտկատեղի հատվածը՝ հայտնելով, որ այժմ այն ընդամենը 66. 5 սմ է: Երկու երեխաների մայրիկը շատ է ուրախանում՝ իմանալով այս մասին:

Հավանաբար դրանից հետո Քիմը բացել է զգեստապահարանը, հանել այն հագուստները, որոնք մոտ վեց ամիս անտեսված էին գեղեցկուհու կողմից, եւ կրկին իր շքեղ տեսքով հայտնվել պապարացիների ուշադրության կենտրոնում:



Աղբյուրը՝ Daily Mail
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



