Լավագույն թեյը՝ ոտքերի ուռածությունից ազատվելու համար
LIFEՈտքերի ուռածության ամենատարածված գործոններից է արյան վատ շրջանառությունը, ոչ առողջ սնունդը, դաշտանային ցիկլը, ոչ առողջ քաշը և հղիությունը։ Սակայն վերջերս ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, խոնավությունը նպաստում է ոտքերի ուռածությանը։
Սակայն կան բնական միջոցներ, որոնք կարող են լուծել խնդիրը։ Այս հարցում շատ արդյունավետ է մաղադանոսը։ Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մաղադանոսն ունի առողջության համար մեծ օգուտներ նաև այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են ասթման, ալերգիաները, միզուղիների վարակները և մարսողական խնդիրները։ Այս խոտաբույսը նաև օգնում է բուժել բրոնխիտը, իջեցնում է արյան ճնշումը։
Այս բաղադրատոմսը, ի թիվս վերոնշյալ օգուտների, օրգանիզմից դուրս կհանի ավելորդ հեղուկը և կիջեցնի ոտքերի ուռածությունը, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 500մլ ջուր
• 5 ճաշի գդալ մաղադանոս։
500 մլ եռացող ջրի մեջ ավելացնել կտրատած մաղադանոսը և ջուրը եռացնել ևս 5 րոպե։ Թողնել թեյը 20 րոպե, այնուհետ քամել և խմել։
Սակայն եթե առկա է ոտքերի քրոնիկ ուռածություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի և պարզել իրական պատճառները։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



