29-ամյա մոդելը ավելի քան 30.000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի Պամելա Անդերսոնին. ի՞նչ կասեք, ստացվե՞լ է (լուսանկարներ)
LIFEՄոդել Կառոլին Անդերսոնն ավելի քան 30.000 դոլար է ծախսել հայտնի աստղ Պամելա Անդերսոնին նմանվելու համար:

Նա չի հրաժարվել իր ծրագրերից նույնիսկ այն բանից հետո, երբ պայթել են նրա կրծքի սիլիկոնե իմպլանտները:

29-ամյա մոդելն ասում է, որ կերպարանափոխության գաղափարն իրեն այցելել է 14 տարեկան հասակում, երբ հայրը նկատել է դստեր և Պամելայի նմանությունը:

Մեծանալով Կառոլինն ավելի մեծ ջանքեր է ներդրել իր նպատակին հասնելու համար, սակայն իր հորը պատկանող գեղեցկության սրահներում կատարված պրոցեդուրաները նրան այնքան էլ չեն օգնել:

Այդ ժամանակ աղջիկը որոշել է մեծացնել շրթունքներն ու կուրծքը, ինչպես նաև երկարացնել թարթիչները, սպիտակեցնել ատամները, ներկել մազերը:

Սակայն կուծքը մեծացնելուց հետո Կառոլինը հասկացել է, որ որ ոչ բոլոր պրոցեդուրաներն են անցավ:

Վիրահատությունից վեց ամիս անց սիլիկոնե իմպլանտները պայթել են և հետևանքները վերացնելու համար նա ստիպված է եղել ևս յոթ վիրահատությունների ենթարկվել:

Սակայն նույնիսկ պայթած իմպլանտները չեն ստիպել նրան հրաժարվել իր երազանքից:

The Sun հրատարակչությանը տված հարցազրույցում Կառոլինը պատմել է, որ չի պատրաստվում կանգ առնել և պատրաստվում է կոլագեն ներարկել այտերի մեջ և կրկին անգամ մեծացնել կուրծքը:





