Ամերիկյան Թեքսաս նահանգում ջրհեղեղը 12 մարդու կյանք է խլել
SOCIETYԱմերիկյան Թեքսաս նահանգում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, նրանց թվում են նաեւ հինգ զինծառայողներ, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
Ջրի մակարդակը Բրազոս գետումմ անձրեւների պատճառով հասել է առավելագույնին վերջին 100 տարվա մեջ: Իշխանությունները տարհանել են երկու քաղաքների մի քանի շրջաններ, որոնք գետի ափերին են գտնվում: Մի քանի հազար մարդ ստիպված է եղել հեռանալ իրենց տներից:
Դալլասի ու Հյուսթոնի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով հետաձգվել են ավելի քան 150 չվերթներ: Իշխանությունները ստիպված են տարհանել երեք բանտերի բանտարկյալներին:
Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով այս հանգստյան օրերին ուժեղ անձրեւ է սպասվում նաեւ Թեքսասի արեւելյան մասում:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



