Հայ տղամարդը Վիննիցայում երկու հոգու հրազենային վնասվածք է հասցրել
SOCIETYԵրկու տղամարդ, որոնք վիրավորվել էին Վիննիցայում հրաձգության հետեւանքով, հիվանդանոցում մահացել են ծանր վնասվածքներից, հաղորդել է Վիննիցյան մարզի ՆԳՆ վարչության պետ Սերգեյ Կռիմչուկը։
Մինչ այդ հաղորդվել էր, որ երկուշաբթի կեսօրից հետո Վիննիցայի Բարսկի եւ Կելեցկի փողոցների խաչմերուկում կրակ են բացել Daewoo մեքենայի վրա։ Հաղորդվել էր նաեւ երեք տուժածի մասին։
«Մոտ 12.30-ին Բարսկի մայրուղու Վիննիցա մտնող հատվածում լուսացույցի մոտ կանգ է առել Daewoo-ն։ Դրան է մոտեցել մի միկրոավտոբուս, որը փակել է մեքենայի ճանապարհը։ Միկրոավտոբուսից դուրս են եկել անհայտ մարդիկ, որոնք զինված են եղել բեյսբոլային մականներով եւ սկսել են Lanos-ից հանել Հայաստանի քաղաքացու։ Վերջինս դիմադրել է, հանել է ատրճանակը եւ սկսել է կրակել։ Հարձակվողներից երկուսը, որոնք հրազենային վնասվածքներ էին ստացել, տարվել են մոտակա բուժհաստատություն՝ Վիննիցայի շրջանային մանկական հիվանդանոց, բայց կարճ ժամանակ անց ստացած հրազենային վնասվածքներից մահացել են », — հայտնել է վիննիցյան vn.20minut.ua պարբերականը՝ վկայակոչելով Կռիմչուկին։ Նրա խոսքով, մյուս հարձակվողները միկրոավտուբուսով հեռացել են դեպքի վայրից։ Շրջանում հայտարարվել է «Հանցագործի որս» պլանի գործարկման մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի Ուկրաինան։



