Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ուկրաինացի ազգային հերոս Վասիլ Ստուսի փրկված բանաստեղծությունները տպագրվել են հայերեն

SOCIETY

Պայքարի բանաստեղծ, հայերին սիրահարված ուկրաինացի գործիչ Վասիլ Ստուսի երեւակայական աշխարհի գաղտնագրերը բացահայտված են. Երևանում` Սերգեյ Փարաջանովի թանգարանում, տեղի ունեցավ անվանի գրող, Ուկրաինայի ազգային հերոս Վասիլ Ստուսի բանաստեղծությունների «Հանգիստ տուր ինձ, Տեր» հայերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսը։

Պայքարի բանաստեղծ և ֆենոմեն. այսպես էին ներկաները բնորոշում խորհրդային տարիների այլախոհ Վասիլ Ստուսին, ով 30 տարի առաջ այս օրը Ռուսաստանի Պերմի մարզի Կուչինո ավանում տեղակայված ԳՈՒԼԱԳ-ի մահվան ճամբարի մենախցում, 47 տարեկանում պիտի կնքեր մահկանացուն, եւ ում ստեղծագործություններն այսօր պետք է ապրեին եւ հանձնվեին հասարակության դատին իր ճամբարային ընկերոջ եւ համախոհի՝ նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի շնորհիվ:

Խորհրդանշական էր նաեւ գրքի շնորհանդեսի վայրը, քանի որ բանաստեղծի քաղաքական գործունեությունը սկսվել էր 20 տարի առաջ նույն օրը Կիևի «Ուկրաինա» կինոթատրոնում Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված հավաքին ունեցած իր մասնակցությամբ: 

Գրքում զետեղված են Ստուսի զինվորական տարիներին, առաջին եւ երկրորդ կալանքների ժամանակ գրված բանաստեղծությունները: Ազգային միացյալ կուսակցության անդամ, «Անկախության բանակի» հիմնադիրներից Ռազմիկ Մարկոսյանը միայն ցավում է նրա համար, որ ստեղծագործություններն ուշ են տպագրվում:

«Մի յուրահատուկ մտերմություն էր նրա հետ, նրա բանաստեղծությունները բոլոր ժամանակներում, բոլոր ճամբարներում վտանգված էին, եւ ակամայից մենք դրանց պաշտպանն էինք թե՛ հացադուլով, թե՛ գործադուլով, թե՛ դիմում բողոքներով: Անձամբ ինձ հաջողվել է փրկել 50 բանասստեղծություն, եւ այս տարիների ընթացքում գոյացածը պետք է հանգեցներ հենց այս գրքի հրատարակությանը: Ցավում եմ, որ դա ուշ եղավ»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Լավ ճանաչելով բանաստեղծին՝ Ռազմիկ Մարկոսյանը տվել է ժողովածուին «Հանգիստ տուր ինձ, Տեր» խորագիրը, քանի որ, նրա խոսքով, վստահ է՝ Ստուսի հոգին հիմա էլ է փոթորկվում իր երկրի, ամբողջ աշխարհի համար:

Գրքի թարգմանչուհու՝ Երազիկ Գրիգորյանի խոսքով՝ ավելի քան մեկ տարի է պահանջվել Ստուսի երեւակայական աշխարհի գաղտնագրերը բացահայտելու համար: «Ինձ համար Ստուսը պայքարի բանաստեղծ է, քանի որ լինելով անազատության մեջ, զրկված տարրական մարդկային իրավունքներից՝  պայքարել դրսում  ազատության մեջ ապրող մարդու լիարժեք իրական ազատության համար եւ մանավանդ այդ ընթացքում ստեղծագործել ամեն մեկին տրված չէ. նա ինձ համար պարզապես ֆենոմեն է: Ինձ թվում է՝ կարողացել եմ գտնել Ստուսի երեւակայական աշխարհի գաղտնագրերը: Ընթերցողը Ստուսի տողերում կգտն ի մի ուկրաինացու, ով պայքարել է հանուն մարդու մտքի ազատության»,- վստահեցրեց Երազիկ Գրիգորյանը:

Շնորհանդեսին ներկա էր նաեւ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով վստահ է՝ գիրքը մեծ արժեք է ներկայացնում հայ-ուկրաինական հարաբերությունների համար:

«Տարիներ առաջ այդ կայացած ամբողջությունը Մարկոսյանը տանում է իր հետ մինչեւ այսօր, եւ կարծես թե նա դրանից չի ազատվել: Մինչ այդ, մենք Մարկոսյանի հետ խոսել էինք Ստուսի մասին, եւ ես հիշում եմ՝ Ռազմիկն այն ժամանակ ասում էր՝ այս ճանապարհն անցած բոլոր ուկրաինացիները տուն վերադառնալուց հետո առանձնակի հոգածության մեջ են հայտնվել իբրեւ ագզային հերոս, ինչը մեր պարագայում չեղավ: Ռազմիկն ինձ համար իրապես ազգային հերոս է: Ես հպարտ եմ, որ մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել: Նա նոր էր աքսորից վերադարձել, երբ մենք մտերմացանք, եւ ես հետեւել եմ նրÕ ¡ յուրաքանչյուր քայլին, թե ինչպես է  նա փորձել լինել նույն զինվորը, նույն երիտասարդ անձը, իր ամբողջ կենսագրությունը նվիրել հենց այս անկախության գաղափարին: Մենք ուկրաինացիների հետ մեծ կապեր ունենք, որոնք շատ թանկ են մեր պատմական անցյալում, եւ ահավասիկ Փարաջանովի տուն-թանգարանում ենք, հենց Փարաջանովի գոյությունը ինքնին կիեւյան մշակութային իրականության մի մասն է կազմում»,- եզրափակեց հանրաճանաչ կոմպոզիտորը:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns