Yerevan, 04.October.2026,
00
:
00
BREAKING


Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց

LIFE

1. Տանը քայլել նրա հագուստով

Կանանց կարող է թվալ, թե տղամարդկանց շատ է նյարդայնացնում եւ կատաղեցնում, երբ իրենք հագնում են նրանց հագուստը եւ այդ տեսքով քայլում են, օրինակ, բնակարանում:   Բայց ճիշտ հակառակն է: Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ արական սեռը դա շատ զվարճալի եւ քնքուշ բան է համարում: Ինքներդ դատեք. եթե ձեր սիրելին առավոտյան աչքերը բացելով տեսնի ձեր հետույքը, որը թեթեւակի երեւում է նրա բաց վարդագույն սիրելի վերնաշապիկի տակից, նրա տրամադրությունն ամբողջ օրվա համար կբարձրանա (եւ ոչ միայն տրամադրությունը, եթե հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ): Ինչը կարող է ավելի հաճելի եւ սեքսուալ լինել, քան սիրելի աղջիկը, որը նրա հագուստն է կրում: 

Իհարկե, եթե դուք, հարգելի տիկնայք, հագնեք նրա տոնական վերնաշապիկը եւ գնաք խոհանոցում ընթրիք պատրաստելու, ձեր տղամարդը հազիվ թե գնահատի նման ժեստը: Բայց նույնիսկ այդ դեպքում կարելի է ելք գտնել եւ վեճից խուսափել` նրա առաջ դնելով համեղ բորշով ափսեն: Երաշխավորում եմ, նա կմոռանա, թե ինչի համար էր ուզում հանդիմանել ձեզ:  

2. Գնալ կաթի հետեւից եւ ծախսել աշխատավարձի կեսը

Ու միաժամանակ մոռանալ կաթ գնել: Ծանոթ է, չէ՞: Տղամարդը պետք է ի սկզբանե պատրաստ լինի, որ կանանց 85 տոկոսը նման սովորություն ունի: Բայց նա կարող է նյարդայնացնել ուժեղ սեռի միայն ժլատ եւ ագահ ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ ձեր սիրելին ամենալավն է, ամենաբարին, ամենաառատաձեռնը, այդ պատճառով մի վախեցեք բացել վառ թեւերը եւ ճախրել խանութներով շատ պետքական եւ պակաս անհրաժեշտ ապրանքների հետեւից ձեր սիրելի ընկերոջ` նրա դրամապանակի ընկերակցությամբ: 

Տղամարդուն դուր է գալիս, երբ իր սիրելին տուն է գալիս ամեն տեսակ հիմարությամբ լի փաթեթներով եւ թարթիչները թափահարելով փորձում է նրան ապացուցել, որ ձեռք է բերել միայն առաջին անհրաժեշտության առարկաներ:  Տղամարդն ուզի, թե չէ, նրա դեմքին ժպիտ է հայտնվում, չէ որ նրա համար դժվար է պատկերացնել, թե ինքն ինչպես կապրեր առանց իր սիրելի վատնիչի:  

3. Նրանից մշտապես ուշադրություն եւ սիրո դրսեւորումներ պահանջել 

Կանանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք մշտապես ուզում են, որ իրենց ուշադրություն հատկացնեն, հոգ տանեն եւ պաշտպանեն:  Դժբախտաբար, շատ տղամարդիկ իրենց բնույթով ինտրովերտ են. նրանք համարում են, որ սիրելի կինն առանց այդ էլ գիտե, որ իրեն սիրում եւ գնահատում են:  Նա ինչպե՞ս կարող է չիմանալ դա:  Ինչ կարիք կա ամեն օր նրան ապացուցելու իր սերը:  Ինչ լավ է, որ գոյություն ունի կանացի նման սովորույթ, որի օգնությամբ կարելի է սիրելիին հանել իր վիրտուալ բոժոժից եւ ստիպել, որ խոսի իր զգացմունքների մասին:  

Չնայած ձեր աննմանը չի խոստովանում դա, բայց կարող եք վստահ լինել, որ նրան դուր է գալիս, երբ գալիս եք նրա մոտ, նրբորեն համբուրում եք այտը եւ այսպիսի կարեւոր հարց եք տալիս.   «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»: Նրա սրտի սառույցը հալվում է եւ նա վայրկենապես վերածվում է նուրբ եւ քնքուշ արջուկի, որը թաքնվում է մշտապսես լուրջ եւ թեթեւակիորեն սարսափեցնող տեսքի հետեւում: 

3. Հեռախոսով երկար եւ ձանձրալիորեն ինչ-որ բան քննարկել ընկերուհիների հետ 

Իրենց տղամարդուց ավելի, կանայք միայն մի բան են սիրում՝ հեռախոսով շատախոսել ընկերուհիների հետ: Ուզում են տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, սկզբնաղբյուրից իմանալ, որ Արմենը բաժանվել է Աննայից, իսկ Նաստյային թվում է, որ ինքը հղի է, բայց չգիտե` ումից:  Ում, եթե ոչ ընկերուհու հետ է կարելի խոսել ամեն ինչի մասին: Տղամարդկանց թվում է, թե կես ժամը ավելին է, քան պետք է, որպեսզի հասցնեն շատախոսել եւ բամբասանքներ փոխանակել: Անկասկած ոմանց շատ են նյարդայնացնում հեռախոսային երկար զրույցները, հատկապես երբ դրանց պատճառով սիրելին կարող է այրել կոտլետները: Բայց տղամարդկանց մեծամասնությանը շատ էլ դուր է գալիս, երբ կինը մի քանի ժամ ընկերուհու հետ խոսում է հեռախոսով եւ աննկարագրելի հիացմունքով նրա հետ քննարկում է այնպիսի մանրամասներ, որ տղամարդու համար դժվար է զսպել ծիծաղը:  

Նա գիտե, որ եթե չնյարդայնանա եւ չմիջամտի զրույցին, կինն իրեն շնորհակալ կլինի դրա համար: «Հեռախոսային քննարկումներից» հետո նրա տրամադրությունը զգալիորեն բարելավվում է, իսկ տղամարդկանց դուր է գալիս իրենց սիրելիին երջանիկ տեսնել: Եւ բոլորովին կարեւոր չէ, թե ինչ մանրուք է դարձել նրա երջանկության պատճառը:  

 Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru

NEWS.am STYLE

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun