Վարչապետը Հարկային նոր օրենսգրքի նախագիծը քննարկել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ
POLITICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում և դրա արդյունքները ներկայացնել կառավարություն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



