Ֆրանսիան կշարունակի պայքարը` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման. Դեզիր
POLITICSՖրանսիան կշարունակի պայքարը` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ողջունում եմ Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Ֆրանսիան կշարունակի պայքարը` հանուն Հայոց ցեղասպանության ճ անաչման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Դեզիրը:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի«1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի ևոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսմանանհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելումղումները: Բունդեսթագում բարձրաձայնվեց Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: Գերմանիայի խորհրդարանն ընդունեց նաև սեփական մեղսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում:



