Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիրը կթեթևացնի հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը

SOCIETY

 ՀՀ փաստաբանների պալատում հունիսի 3-ին տեղի է ունեցել «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացվել է ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող Հանրային պաշտպանի գրասենյակների փա ստաթղթաշրջանառությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ փաստաբանների պալատից, պալատինախագահ Արա Զոհրաբյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին՝ Պալատի նախագահը նշել է, որ դրա գործարկմամբ հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը զգալիորեն կթեթևանա: «Ծրագիրն ունի գործունեության ընթացքում կիրառվածփաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման համակարգՀանրայինպաշտպանները հնարավորություն կստանան ցանկացած պահի և ցանկացած վայրից կատարել իրենցաշխատանքային գործառույթներըստանալ հանձնարարականներիսկ ՀՊԳ ղեկավարին հնարավորություն կտաարդյունավետ կերպով բաշխել գո րծերըիրականացնել հսկողությունվարել ընթացիկ և ավարտված գործերիվիճակագրություն և այլ գործառույթներ»,- նշել է նա:

Բնական համարելով համակարգով աշխատելու սկզբնական վախերն ու անհանգստությունները՝ Արա Զոհրաբյանը զուգահեռներ է անցկացրել Փաստաբանների պալատում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի հետ՝ նշելով, որ աշխատակազմը արագ է յուրացրել կիրառման սկզբունքները: Պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարությանը՝ ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև ABA ROLI հայաստանյան ներկայացուցչությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին ծրագրի ներդրման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը և ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ջեկ Անդերսոնը: Անդրադառնալով ծրագրի կիրարկմանը՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ իրենց կազմակերպության ուսումնասիրություները ցույց են տվել, որ հանրային պաշտպանների աշխատանքում մեծ ջանքեր և ժամանակ են պահանջել փաստաթղթաշրջանառությանն առնչվող խնդիրները: Նա նշել է, որ «Հայկական Ծրագրեր»-ի ստեղծած այս գործիքն առավել կհեշտացնի հանրայիÕ ¶ պաշտպանների աշխատանքը՝ նպաստելով ծանրաբեռնվածության թեթևացմանն ու աշխատանքի թափանցիկությանը:

Ջեկ Անդերսոնը նույնպես ողջունել է ծրագիրը՝ նշելով Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկրի արդարադատության համակարգի տեխնիկական կատարելագործմանն ուղղված ծրագրերում: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ծրագրի իրականացման համար: Նա նշել է, որ ծրագրով ներդրված մոդուլների արդյունավետ կիրառման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը: Նա ընդգծել է, որ ծրագիրն իր տես ակով միակն է ամբողջ տարածաշրջանում և այս իմաստով դրա կատարելագործման և զարգացման համար ակնկալում է շարունակական համագործակցություն:

Ելույթներին հաջորդել է «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական ներկայացումը, որը վարել է ՀՊԳ ղեկավարի տեղակալ Վարսեր Կարապետյանը: Ներկայացնելով ծրագրի ընձեռած հնարավորությունները և կիրառման հիմնական սկզբունքները՝ Վարսեր Կարապետյանը պատասխանել է նաև միջոցառման մասնակիցների հարցերին:

«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիրը նախատեսված է հեշտացնելուկենտրոնացնելու և առավելագույնսարդյունավետ դարձնելու ՀՊԳ-ի գործունեությունըԱյն իրենից ներկայացնում է ՀՊԳ-ի էլեկտրոնային կառավարման համակարգ,որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատգեներացման համակարգԾրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիսչգտնվելով աշխատավայրում ևնույնիսկ քաղաքումկատարել իրենց աշխատանքային գործառույթներըհանձնարարականներ ստանալԱյն ամբողջականտեղեկատվական բազա էորը թարմացվում է յուրաքանչյուր պահի: < /i>Ծրագրով ակնկալվում էտնտեսել հանրայինպաշտպանների ժամանակը և թեթևացնել նրանց ծանրաբեռնվածությունըհանրային պաշտպանի գրասենյակում ստեղծելմիասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգորը կհեշտացնի հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը,փաստաթղթերի կազմումըտեղեկատվության որոնումը և առցանց օգտագործումը, ինչպես նաև այդ համակարգի ներքինօգտատերերի (հանրային պաշտպաններՀՊԳ-ի ղեկավարՀՊԳ-ի աշխատակազմՓաստաբանների պալատի նախագահի համարհանրային պաշտպանի գրասենյակ ուղղված գործերի արդյունավետ բաշխումհանձնարարության առցանց ուղարկում ևստացումհանրային պաշտպանի գործունեությա ն նկատմամբ իրականացնել արդյունավետ վերահսկողություն տնտեսելգրասենյակի պահպանման ծախսերըԷլեկտրոնային հանրային պաշտպանի գրասենյակն ունի հետևյալ հնարավորությունները.հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում, հանրային պաշտպանի կողմից տրամադրվողհաշվետվության ավտոմատացում, հանրային պաշտպանների մ իջևհանրային պաշտպանների և հանրային պաշտպանիգրասենյակիինչպես նաև փաստաբանների պալատի միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման ապահովում,վստահորդների տվյալների շտեմարանների վարում, տիպային փաստաթղթերի գեներացում, յուրաքանչյուր գործով(խորհրդատվությունփաստաթղթի կազմումներկայացուցչությունպաշտպանություն և այլնառանձին էլգրասենյակիվարման հնարավորություն, դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում ևդրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ համապատասխան հիշեցում, էլեկտրոնային արխիվի վարում, համակարգումանհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնումների իրականացում: «Հանրային պաշտպան» էլեկտրոնային համակարգիվեբ-ինտերֆեյս առավել մատչելի մուտք գործելու և ծրագրից օգտվելու համար մշակվել են նաև համապատասխան ծրագրեր IOSև Android համակարգերում գործարկելու համար:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California