Երևանի տներից մեկում և Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտ օձեր են նկատվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 3-ին` ժամը 15.07-ին, տեղեկատվություն է ստացվե, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտակայքում օձեր են նկատվել, բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում բռնել են երկու «Սահնօձ» և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 3-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Սերոբի փողոցի թիվ 52 շենքի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 3-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի 45-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



