Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Երևանում կայացել են ԱՊՀ ՆԳՆ և Ոստիկանության բուհերի ասոցիացիայի սպարտակիադան և գիտագործնական համաժողովը

SOCIETY

Հայաստանում մայիսի 31-ից հունիսի 4-ը գտնվող ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի և Վրաստանի հանրապետությունների ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները Ոստիկանության կրթահամալիրում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադային և միջազգային գիտագրծնական համաժողովին:

Այս  մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հյուրերը շրջեցին մայրաքաղաքում, եղան Էջմիածնի մայր տաճարում և Սևանում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին:
Մինչ սպարտակիադայի մեկնարկը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, ելույթով հանդես եկավ և ներկաներին ողջույնի խոսք հղեց Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանութ յան գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:

Պատշաճ կերպով հյուրերին դիմավորելուց և միջոցառմանը նախապատրաստվելուց զատ, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը նաև անակնկալ միջոցառումներ էր նախապատրաստել: Բացման արարողությունից անմիջապես հետո կրթահամալիրի տարածքում սաների անմիջական մասնակցությամբ բեմականացվեցին  Համբարձման օրը և Վարդավառի տոնակատարությունը խորհրդանշող գեղեցիկ տեսարաններ:

Այնուհետև ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին կրթահամալիրի տարածքում գտնվող Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Հետո արդեն մեկնարկեց ՆԳՆ և Ոստիկանության ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադան: Սեղանի թենիս, շախմատ և ծանրաքարի բարձրացում մարզաձևերում մրցում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ինչպես և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը:

Առաջնության արդյունքներով սեղանի թենիս մարզաձևում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, երկրորդ տեղում կրթահամալիրի թիմն էր, իսկ երրորդում՝ Վրաստանի ոստիկանները: Շախմատի մրցավեճում առաջինն էր Բելառուսի ՆԳՆ ակադեմիան, երկրորդ տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, իսկ երրորդում` ՀՀ ոստիկանության կրթահամալիրն էր: Ծանրաքարի բարձրացման մարզաձևում կրկին առաջին տեղը գրավեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան, երկրորդում կրթահամալիրն էր, երրորդ տեղը բաժին հասավ Վրաստանի թիմին:

Ընդհանուր թիմային հաշվարկներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի թիմը: 

Կրթահամալիրը հյուրընկալել էր նաև «Ոստիկանության կրթական հաստատություններում աշխատակիցների մասնագիտական պատրաստման հիմնական ուղղությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը ղեկավարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Ելույթներով հանդես եկան Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի  ոստիկանական ակադեմիաների, ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին նաև ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը, Երևանում Միխայել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի, ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիուտների, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները: 

Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների և բարեկամության մթնոլորտում:

Հունիսի 3-ին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը»։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California