Օրվա բաղադրատոմսը. Հավի խրթխրթան ձողիկներ
LIFEԲաղադրիչներ
- հավի փափկամիս - 2 հատ
- ալյուր - 1/2 բաժակ
- ձու - 2 հատ
- պաքսիմատ - 125 գր
- բուսայուղ - 60 մլ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Հավի փափկամիսը սառը ջրով լվանում ենք, որից հետո չորացնում ենք։ Այնուհետև հավի փափկամիսը ոսկրհան ենք անում և սննդային փաթեթով ծածկում (2 փափկամսերը առանձին փաթեթների մեջ ենք դնում )։ Միս ծեծելու սարքով հավի փափկամիսը առավելագույնս բարակացնում ենք։ Ծեծած փափկամիսը կտրատում ենք նույն լայնության ձողիկներով։ Վրան աղ ենք անում և որոշ ժամանակով հանգիստ ենք թողնում։

- Մեկ ամանի մեջ ենք լցնում ալյուրը, աղն (մոտ 1/2 թ/գդ) ու պղպեղը։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում 2 հատ ձուն, հարում ենք։ Երրորդ ամանի մեջ ենք լցնում պաքսիմատը։

- Հավի ձողիկներից յուրաքանչյուրը ալյուրի մեջ թաթախում ենք։ Այնուհետև ընկղմում ենք ձվով զանգվածի մեջ։

- Վերջում թաթախում ենք պաքսիմատի մեջ։

- Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում և միջին ուժեղության կրակի վրա տաքացնում ենք։ Ձողիկը յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե տապակում ենք և կրակի վրայից վերցնում։

- Բարի ախորժակ։

Հուսով ենք, Ձեզ դուր եկավ «Հավի խրթխրթան ձողիկներ »-ի բաղադրատոմսը և մոտ ապագայում Դուք կպատրաստեք այն նաև Ձեր հյուրերի համար 
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



