Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ոչ ոք չի կարող լռեցնել ճշմարտության ձայնը. Արցախի օմբուդսմենը նամակ է հղել գերմանացի իր կոլեգային

SOCIETY

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալական նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ Քերսթն Շտայնկեին: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, օմբուդսմենը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Բունդեսթագի այս որոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս որոշումն արտահայտում է Ձեր երկրի հավատարմությունն արդարության և համընդանուր արժեքների հանդեպ: Տարիներ շարունակ մենք այն տպավորությունն ենք ունեցել, որ Գերմանիայում թուրքական լոբբին այնքան ուժեղ է, որ ի վիճակի կլինի մշտապես խոչընդոտել Հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը: Մինչդեռ Ձեր պետությունը լավագույնս ապացուցեց, որ ոÕ ¹ ոք Գերմանիայում չի կարող թաքցնել ծանրագույն հանցագործությունները կամ լռեցնել ճշմարտության ձայնը: Եվ որ մարդու իրավունքները սահման չունեն՝ ոչ ժամանակի և ոչ էլ տարածության մեջ:

1915 թվականին Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը, և հայերի հանդեպ իրականացված սարսափելի վայրագությունների ականատեսների թվում էին շատ գերմանացներ, որոնք աշխատանքի բերումով գտնվում էին Թուրքիայում: Ուստի Հայերի ցեղասպանության վերաբերյալ մեծաթիվ փաստեր պահպանվում են գերմանական արխիվներում: Հարգելի տիկին օմբուդսմեն, դժբախտաբար, վերջին տարիների ընթացքում աշխարհը գտնվում է հուզումների և անկայունության նոր փուլում: Ես հավատացած եմ, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել հակամարտությունների և ճգնաժամերի այն բազմազանու թյունը, որոնց ականատեսն ենք հիմա: Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մեզ սպասում են ժողովրդավարության հաստատման ճանապարհին է՛լ ավելի մեծ մարտահրավերներ՝ պայմանավորված նաև ողջ աշխարհում տնտեսական աճի ցածր մակարդակով: 
Ներկայումս մեր պարտականությունն է ներդնել առավելագույն ջանքեր մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու համար, և ինքս ծառայում եմ երիտասարդ ժողովրդավարությանը, որը հակված է եվրոպական արժեքներին: Մենք համարում ենք, որ մեր պարտականությունն է՝ ապահովել մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական չափանիշների ներդրումը, ուստի մենք մեծագույնս կգնահատենք Ձեր համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության լավագույն փորձը Արցախի Հանրապետությունում ներդնելու հարցում:
Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով մենք մեր երկրում ունենք միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների և մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայության պակաս։ Սակայն մենք հաստատապես հավատացած ենք, որ ոչ-կառավարական կազմակերպությունների և անկողմնակալ դիտորդների ներկայությունն Արցախում ոչ միայն կամրապնդի մեր ժողովրդ ավարությունը, այլև կնպաստի հակամարտության լուծմանը։ Մենք միջազգային հանրությանը շարունակաբար մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Իսկ երկու ամիս առաջ մենք դարձանք Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ ագրեսիայի ականատես, ինչը, հաջողության հասնելու դեպքում, հաստատապես կհանգեցներ հայերի նոր ցեղասպանության կամ էթնիկական զտման։ Ադրբեջանական զինվորների կողմից նույնիսկ եղան Իսլամական պետության ոճով պատերազմական հանցագործությունների դեպքեր։ Սակայն, այդ հանցագործությունները հաստատելու համար անկողմնակալ դիտորդների բացակայությունը կարող է շահարկումների և անորոշության վիճակ ստեղծել։ Եթե մենք ունենայինք անկողմնակալ դիտորդներ, որևէ հանցագործություն կամ ռազմական գործողություն չէր մնա չհաստատված, հակամարտության կողմերից որևէ մեկը չէր փորձի այն լուծել ռազմական ճանապարհով, և դա էապես կնպաստեր խաղաղության հաստատմանը։
Եվ վերջում, կրկին ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ որպես Գերմանիայի խորհրդարանի անդամ և օմբուդսմեն, այս պատմական որոշմանը Ձեր մասնակցության համար»,-ասված է նամակի մեջ:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California