Ահա, թե ինչպիսի սարսափելի վտանգ է իր մեջ պարունակում սովորական օդորակիչը Ձեր առողջության համար
PHOTO
Blog.1in.am-ը գրում է.
Այս պատմությունը տեղի է ունեցալ 1976 թվականին՝ Ամերիկայում: Այդ ժամանակ թոքաբորբով հիվանդացել էին միաժամանկ 220 մարդ, որոնցից 34ին չհաջողվեց փրկվել: Պատճառը կարողացան գտնել միայն կես տարի անց: Հիվանդության գրգռիչը եղել է Լեգինոելլա բակտերիան, որը բազմանում է լճացած կոնդենսատում…
«Կեղտոտ օդորակիչի հիվանդություն» – ահա այսպես են այդ ժամանակվանից անվանում լեգիոնելլեզը: Վարակվելու համար բավական է միայն շնչել դրանով հարուստ օդը: Այնպես որ, եթե ձեր աշխատավայրի օդորակիչը երկար ժամանակ չի մաքրվել, իմացեք, որ ձեր առողջությանը խիստ վտանգ է սպառնում:
Օդորակիչների տնային համակարգերն առավել անվտանգ են: Միկրոբները տեղ չունեն բազմանալու, քանի որ կոնդենսատը բավականին արագ է դուրս գալիս դրանց մեջից: Բայց կան նաև այլ վտանգներ: Պետք չէ այնպիսի ջերմաստիճանի վրա դնել, որն էականորեն տարբերվում է դրսի ջարմաստիճանից: Միանգամից անցնելով այլ ջերմաստիճանի, ձեր մոտ հեշտությամբ կարող է մրսածություն առաջանալ:
Մասնագետները պնդում են, որ թույլատրելի տարբերությունը 7 աստիճանն է: Այսինքն, եթե դրսում 30 աստիճան է, նշանակում է օդորակիչով պետք է սառեցնել մինչև 23 աստիճան: Ամեն դեպքում, եթե հնարավորություն ունեք օդորակիչը մաքրելու՝ արեք դա անպայման:




















































