Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ ԻՊ-ի դեմ պայքարը
INTERNATIONAL NEWSՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայի հակամարտության հաղթահարման, ներառյալ Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության դեմ պայքարի ուղիները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների միջեւ փոխգործակցության գործնական հարցեր»:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



