Սեփական փորձով. Ինչպես ես սովորեցի Գոհար Ավետիսյանի մոտ (լուսանկար)
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Գոհար Ավտիսյանի ֆենոմենալ հաջողության մասին արդեն բոլորս ենք լսել: 22-ամյա այս աղջիկն instagram-ի աստղերից է: Դիմահարդար Գոհարն ունի 2մլն-ից ավել հետևորդ: Նրա կերպարանափոխություններն անհավանական են, Գոհարն իսկապես հրաշքներ է գործում դիմահարդարման միջոցով:
Գոհար Ավտիսյանի մոտ սովորելու մասին երազում են շատ աղջիկներ: «Ինչպե՞ս կարող եմ Ձեզ մոտ սովորել», «Երազում եմ մասնակցել ձեր դասընթացներին» այսպիսի արտահայտություններով ամեն օր Գոհարին են դիմում հարյուրավոր աղջիկներ` աշխարհի տարբեր ծայրերից:
Նրա դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել 1 տարի առաջ, հակառակ պարագայում, անհնար է նրա մոտ հայտնվելը: Նա դասավանդում է ինչպես սկսնակ, այնպես էլ` արդեն կայացած դիմահարդարների:
Wnews.am-ի այսօրվա զրուցակից Նաիրան ևս ուզում էր դիմահարդարման գաղտնիքներին ծանոթանալ Գոհար Ավետիսյանի միջոցով և նա իրականացրեց իր երազանքը: Հաշվի առնելով Գոհար Ավետիսյանի դասընթացների հանդեպ մեծ հետաքրքրությունը, մենք որոշեցինք պարզել ինչպես է անցնում Գոհարի դասընթացները, որոնք են դիմահարդարման նրա գաղտնինքերը և ինչպես հայտնվել նրա մոտ:
Wnews.am-ի զրուցակից Նաիրան, դիմահարդար է և արդեն աշխատում է Երևանյան գեղեցկության սրահներից մեկում. «Ըստ իս` ամեն ոք սովորելու և անընդհատ զարգանալու կարիք ունի: Թեպետ արդեն ունեի դիմահարդարի կրթություն և աշխատում էի իմ մասնագիտությամբ, որոշեցի վերապատրաստվել և ծանոթանալ Գոհար Ավետիսյանի մեթոդին: Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով
« Ես աշակերտ եմ և փնտրում եմ ուսուցիչ»:
Արդարացա՞ն արդյոք Նաիրայի սպասելիքները դասընթացներից հարցին, նա պատասխանում է. «Դասընթացներն անցնում էին շատ կազմակերպված, զգացվում էր բարձր պրոֆեսիոնալիզմն ու իր գործին նվիրվածությունը: Իհարկե արդարացան, այսուհետ իմ աշխատանքներում կզգանցվի Գոհար Ավետիսյանի ձեռագիրը, նա իրոք դիմահարդարման մեջ մի նոր ոճ է ստեղծել»:
Խոսելով Գոհար Ավետիսյանի մասին` Նաիրան նշում է. «Տեսնելով, թե այդքան երիտասարդ տարիքում նա ինչպիսի ձեռքբերումներ ունի, որքան պրոֆեսիոնալ է իր գործում հասկանում ես, որ ցանկության դեպքում մարդու համար անհնարին ոչինչ չկա: Նա դասընթացների ընթացքում հաճախ էր ասում. «Այս կյանքում անհնար ոչինչ չկա: Պետք է ունենալ նպատակ և ձգտել հասնել դրան»: Գոհարը չափազանց դրական էներգետիկայով մարդ է և դա փոխանցվում էր նաև մեզ»:
«Ինձ հետ սովորում էին աղջիկներ Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Չինաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Մենք բոլորս 6 ամսից 1 տարի առաջ էինք գրանցվել , որովհետև դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը չափազանց մեծ է»,-ասում է նա:
Գոհար Ավետիսյանի ստուդիայում մշտապես հայկական երաժշտություն է, Նաիրայի խոսքով սա անգամ բարկացրել է ադրբեջանցի ուսանողուհուն. «Հերթական անգամ հայկական երաժշտության տակ դաս էինք անում, երբ ադրբեջանցի աղջիկը բողոքեց.« Ինչո՞ւ եք անընդհատ հայկական երաժշտություն միացնում», բայց հայերով այնպես նայեցինք նրան, որ լռեց ու ողջ օրն այլևս չխոսեց»,-պատմում է նա:
Ի դեպ` Նաիրան շուտով իր անձնական դասընթցաները կսկսի Երևանում :




















































