Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Կամավորների հավաքագրումը ներքաղաքական հարցեր լուծելու նպատակ չի հետապնդում». ՇԱԳԱՄ

SOCIETY

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» կրկին շեշտում է, որ կամավորների հավաքագրման միակ նպատակը հակառակորդին ծնկի բերելը եւ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է:

Վերջիններս մի հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ հերքում են այն տարածված լուրերը, թե Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերները նպատակ ունեն բռնի մեթոդներով ներքաղաքական հարցեր լուծել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Արցախում տարածքներ կորցնելու մասին Ժիրայր Սէֆիլյանի կատարած բացահայտումից հետո ռեժիմը պարտվեց նրա դեմ իր իսկ սանձազերծած քարոզչական պայքարում, ուժային համակարգում եւ դրան հարակից շրջանակներում սկսեցին ասեկոսեներ տարածվել, որ Ժիրայր Սէֆիլյանը եւ նրա ընկերները նպատակ ունեն բռնի մեթոդներով ներքաղաքական հարցեր լուծել»:

ՇԱԳԱՄ-ի վարչությունից հայտնում են, որ զարմանալի «զուգադիպությամբ» երկրում քաղաքական իրավիճակի լարվածության եւ Ժիրայր Սէֆիլյանի հասարակական-քաղաքական ակտիվության բոլոր դեպքերին նախորդում է նրա կերպարի հրեշացման, ինչպես նաեւ նրա կենսագրության եւ անձի վերաբերյալ վիրավորական ու պիտակավորող բնույթի անհիմն եւ կեղծ տեղեկությունների կիրառմամբ զանգվածային քարոզարշավ, ինչին հաջորդում են բռնությունն ու հալածանքը: Ինչպես իրենք են նշում, դրանցից առավել հայտնի են Բերձորի, Ցեղասպանության 100-ամյակի, Բաղրամյան պողոտայի եւ սահմանադրական հանրաքվեի հետ կապված դեպքերը:

«Վերը նշված ասեկոսեները արագորեն ծավալվեցին գրեթե ամբողջ ուժային համակարգում, երբ մենք հայտարարեցինք Ազգային դիմադրության կոմիտե ձեւավորելու մեր նախաձեռնության մասին եւ այն կյանքի կոչելու համար որպես բանագնաց լիազորեցինք Ժիրայր Սէֆիլյանին, այնուհետեւ զուգահեռաբար հայտարարեցինք, որ շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, Հաղթանակ զբոսայգում հրավիրում ենք կամավորների առաջին ներկայացուցչական հավաքը», - գրված է հայտարարության մեջ:

ՇԱԳԱՄ-ի անդամների համոզմամբ՝ նման գործելակերպով

փորձ է արվում մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես՝ ուժային համակարգում թուլացնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ առկա հավատն ու համակրանքը, վերականգնել Սերժ Սարգսյանի զրոյացած հեղինակությունը, հավանական կամավորների շրջանում կասկածներ սերմանելու միջոցով հնարավորինս ձախողել նրանց հավաքագրման գործընթացը, ինչ-որ չափով կայունացնել խարխլվող համակարգի ներքին վիճակը:

Վերջինները այս հայտարարությամբ կրկին հայտնում են, որ կամավորների հավաքագրումը հրապարակային գործընթաց է եւ միտված է բացառապես հակառակորդին ծնկի բերելու ու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով հասարակական հիմունքներով մոբիլիզացիոն ռեսուրսի ձեւավորմանը:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns