Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Կանաչ թեյ. Նիհարելու հրաշագործ միջո՞ց , թե՞ օրգանիզմի թշնամի

LIFE

Blognews.am-ը գրում է.

Կանաչ թեյի օգտակարության մասին հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Հարյուրավոր տարիներ այն որպես բալասան է օգտագործվել ամենատարբեր հիվանդությունների  դեմ: Ժամանակակից բուսաբուժությունն ու գիտությունը ևս հավաստում են կանաչ թեյի հրաշագործ հատկությունների մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում կանաչ թեյը և արդյո՞ք այն կարող է վնասել մեր օրգանիզմը՝ BlogNews-ն այսօր կփորձի պատասխանել բոլոր հետաքրքրող հարցերին:

Կանաչ թեյի այդչափ օգտակարության գաղտնիքը կայանում է նրա մեջ պարունակվող քիմիական տարրերի մեջ: Թեյի բաղադրության մեջ մտնում է , ուշադրություն, շուրջ  500 տարր՝ ներառյալ կալցի, ֆոսֆոր, մագնեզիում, ֆտոր և այլն, 450 տեսակի օրգանական միացություններ՝ ներառյալ սպիտակուցներ, ճարպեր և գրեթե վիտամինային բոլոր խմբերը: Կանաչ թեյն իր հրաշագործի փառքի համար պարտական է իր մեջ պարունակվող ալկոլոիդներին, ածխաջրերին ու պոլիֆենոլներին: Այս պահից ավելի մանրամասն.

Ալկոլոիդներ. Կանաչ թեյի գլխավոր և հիմանական ալկոլոիդը կոֆեինն է, որի շնորհիվ թեյն ըմպելուց հետո մենք մեզ ավելի թարմ, առույգ  ու սթափ ենք զգում: Կանաչ թեյի մեջ կոֆեինը զուգակցված է և կրում է «թեին» անունը: Այն խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, բայց և միաժամանակ ունի ավելի բարերար ազդեցություն, քան մաքուր տեսքով կոֆեինը:

Ածխաջրեր.կանաչ թեյը պարունակում է 4-7 % միկրո և մակրո էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բոլոր օրգան  համակարգերի նորմալ կենսագործունեության համար:

Պոլիֆենոլներ.Առայսօր գիտնականները դեռ ուսումնասիրում են պոլիֆենոլների հնարավորությունները, սակայն մի բան պարզ է հստակ՝ պոլիֆենոլները բարերար  ազդեցություն ունեն մեր օրգանիզմի համար և հրաշալի կանխարգելիչներ են սրտանոթային և ուռուցքային տարբեր հիվանդությունների դեպքում:

Կանաչ թեյը իջեցնում է արյան ճնշումը, ուստի այն ցուցված է հիպերտոնիկներին: Իսկ ահա ստամոքսի հիվանդությունների դեպքում կանաչ թեյը խստիվ արգելվում է:

Կանաչ թեյի օգտակարությունը պայմանավորված է նաև այն պատրաստելու ձևից  և ճիշտ օգտագործումից: Կանաչ թեյը չի կարելի ըմպել քաղցաց վիճակում՝ անգամ եթե դուք այն ըմպում եք նիհարելու նպատակով, այլապես դուք շատ կարճ ժամանակահատվածում ստամոքսի խոց կարող եք վաստակել, որովհետև կանաչ թեյի հզոր բաղադրությունը կվնասի ձեր դատարկ ստամոքսի լորձաթաղանթը: Իսկ ահա ուտելուց հետո օգտագործվածկանաչ թեյը հրաշալի կերպով կարագացնի ձեր նյութափոխանակությունը ու դուք ավելորդ քաշի խնդիր չեք ունենա: կանաչ թեյի արդյունավետության  օրվա լավագույն ժամանակահատվածը 12-19 հատվածում ընկած ժամերն են: Կանաչ թեյն ու ալկոհոլը երբեք մի զուգակցեք և երբեք մի ընդունեք դեղորայքի հետ զուգահեռ, որովհետև այդկեպ թեյը թույլ չի տա, որ դեղն ազդի ձեր օրգանիզմի վրա:

Եվ չնայած իր այսչափ օգտակարությանը՝ կանաչ թեյը հակացուցվում է հետևյալ դեպքերում.

Եթե մարդը տառապում է նյարդային խանգարումներով: Բանը նրանումն է, որ կոֆեինը ակտիվացնում է օրգանիզմը, իսկ վերոհիշյալ մարդկանց մոտ դա կարող է անքնության և նույնիսկ  բռնկումների պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով նման խնդիրներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն կանաչ թեյից՝ առավել ևս երեկոյան ժամերին: Կանաչ թեյը հակացուցված է նաև անքնությամբ, հաճախասրտությամբ և գերակտիվությամբ տառապող մարդկանց:

Կանանց համար կանաչ թեյ օգտագործելու սահմանափակումները հետևյալն են: Չի կարելի այն օգտագործել ցիկլի, հղիության, ծննդաբերությունից առաջ և հատկապես կրծքով կերակրելու ժամանակ:

Թեյը պատրաստում ենք հետևյալ կերպ: լցնում ենք թեյի թերթիկները թեյնիկի մեջ ապա ավելացնում եռման ջուրն ու փաթաթելով սրբիչով և տեղավորելով երեխաների համար անհասանելի մի անկյունում՝ թողնում ենք որ այն թրմվի:

Եվ ամենակարևորը, կանաչ թեյը պետք է ըմպել թրմելուց 10 րոպե հետո մեկ ժամվա ընթացքում: Սա այն օպտիմալ ժամանակահատվածն է, երբ թեյը պարունակում է իր օգտակար նյութերի ողջ  ներկապնակը: Հաճելի թեյախմություն  ձեզ և առողջ եղեք:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement