Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին
POLITICSՀունիսի 3-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակվեցին այս տարվա վերջին Անտանանարիվուում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման և օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ արվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



