«Նոր Հայաստանին» մերժել են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում
SOCIETY«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին եւ 26-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու, այնտեղ վրաններ տեղադրելու եւ Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ երթ անցկացնելու համար թույլտվություն ստանալու նպատակով:
Քաղաքապետարանը թույլատրել է Ազատության հրապարակում նախատեսված հավաքն անցկացնել, սակայն առանց վրանների տեղադրման՝ միաժամանակ առաջարկելով հավաքն անցկացնել առավոտյան ժամը ութից մինչեւ երեկոյան տասն ընկած ժամանակահատվածում: Քաղաքապետարանը նաեւ ընդունել է ի գիտություն վերոհիշյալ օրերին ժամը 20.00-22.00 ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



